Քուշաններ
From Wikipedia, the free encyclopedia
Քուշաններ, իրանալեզու հին ցեղախումբ։
Մ․թ․ա․ I հազարամյակի 2-րդ կեսին բնակվել են Անդրտյանշանյան երկրամասում, Հուանհե գետից հյուսիս-արևմուտքում։ Հոների ճնշմամբ մ․թ․ա․ II դարում շարժվել են արևմուտք, հայտնվել Միջին Ասիայում, մասնակցել հունամակեդոնական զավթիչների դեմ տեղական ցեղերի մղած պայքարին։ Մ․թ․ա․ I դարում ստեղծել են պետական կազմավորում, որը նպաստել է քուշանների վարչակարգի ու մշակույթի զարգացմանը։ Հայտնաբերվել են քուշաներեն ավելի քան յոթ տասնյակ արձանագրություններ, արձանագիր անհամար դրամներ, որոնք վերաբերում են մ․թ․ա․ I–մ․թ․ III դարերում և կարևոր նշանակություն ունեն Քուշանական պետության այդ, շրջանի իրադարձությունների և քուշաներենի ուսումնասիրության համար։ Քուշական թագավորության անկումից հետո քուշանները վերացել են՝ լուծվելով իրենց նախկին թագավորության տարածքում գոյացած պետական կազմավորումների էթնիկական միջավայրի մեջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 502)։ |
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.