Տիգրանաշեն
գյուղ Հայաստանի Արարատի մարզում From Wikipedia, the free encyclopedia
գյուղ Հայաստանի Արարատի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Տիգրանաշեն, գյուղ Հայաստանի Արարատի մարզում[2]՝ Մ 2 (Երևան-Գորիս-Մեղրի) միջպետական ավտոճանապարհի անմիջապես աջ կողմում[3]։
Գյուղ | ||
---|---|---|
Տիգրանաշեն | ||
Տիգրանաշեն գյուղի համայնապատկերը Թեժքար լեռան գագաթից | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Արարատ | |
Համայնք | Սանդրուքի շրջան | |
Մակերես | 19 կմ² | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 151 մարդ (2011[1]) | |
Ազգային կազմ | հայեր | |
Կրոնական կազմ | քրիստոնյա | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +374 (234) | |
| ||
Բնակավայրը Հայաստանի համար համարվում է ռազմավարական նշանակության տարածք, քանի որ այնտեղով է անցնում Արարատի մարզը Վայոց ձորի մարզին կապող միակ միջպետական նշանակության ճանապարհը[3]։
Համաձայն Հայաստանի վարչական բաժանման՝ այն գտնվում է Արարատի մարզում[2][4][5][6][7][8][9]։ 1995 թվականին ընդունված «Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին» օրենքով Տիգրանաշենը ընդգրկված էր Պարույր Սևակ բնակավայրի կազմում[5][6]։ «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի կառավարության 1998 թվականի որոշմամբ Տիգրանաշենը ներկայացվում է որպես Արարատի մարզի Պարույր Սևակ գյուղի թաղամաս[5][7]։ «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի գլխավոր հատակագծերի մշակման փուլային ծրագրի մասին» Հայաստանի կառավարության 2001 թվականի որոշմամբ Տիգրանաշենը ներկայացվում է որպես Արարատի մարզի առանձին բնակավայր[5][8]։ 2002 թվականին ընդունված «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ տարածաշրջանների զարգացման համալիր ծրագիրը հաստատելու մասին» օրենքում Տիգրանաշենը ներկայացվում է որպես Արարատի մարզի Պարույր Սևակ գյուղի թաղամաս[5][9]
Ըստ Ադրբեջանի վարչատարածքային բաժանման՝ Տիգրանաշենը Քյարքի անունով ընդգրկված է Ադրբեջանի Հանրապետության կազմում ներառված Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սադարակի շրջան մեջ։
2023 թվականի մայիսի 22-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակային հայտարարել է, որ ինքը Տիգրանաշենը ճանաչում է որպես Ադրբեջանի Հանրապետության մաս[10]։
Տիգրանաշեն բնակավայրը տեղակայված է Հայաստանի մայրաքաղաքը հարավին կապող Մ 2 միջպետական ավտոճանապարհի անմիջապես հարևանությամբ։ Տիգրանաշենի հարավ-արևելքում է գտնվում Պարույր Սևակ, հյուսիսում՝ Լանջառ, հյուսիս-արևմուտքում՝ Ուրցալանջ և Զանգակատուն գյուղերը, հյուսիս-արևմուտքում՝ Ուրծի լեռները, հարավ-արևմուտքում՝ Թեժքար լեռը, հարավում՝ Արածո կիրճը (Դժոխքի ձոր)[11]։ Ունի 19 կմ2 մակերես։
Խորհրդային Միության առաջին տարիներին գյուղը պատկանել է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը։ 1919 և 1922 թվականների մարդահամարի տվյալներով գյուղում բնակչություն չի եղել։ Հաշվառման ժամանակ այն նշված է Վեդիի գյուղերի մեջ[12]։ ՀԽՍՀ 1926 թվականի քարտեզում գյուղը եղել է Հայաստանի կազմում[13]։ Ավելի ուշ այն Խորհրդային Հայաստանից անջատվել ու ընդգրկվել էր Խորհրդային Ադրբեջանի կազմում ընդգրկված Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Սանդրուքի շրջանի մեջ և կոչվում էր Քյարքի՝ հայկական Քարքե անվանման աղավաղումից[14]։
Համաձայն հրապարակումների՝ Խորհրդային տարիներին ադրբեջանաբնակ գյուղի բնակիչները հաճախակի խոչընդոտել են ավտոճանապարհով անցնող հայ ուղևորների երթևեկությունը։ Մասնավորապես, ձմռան ամիսներին ճանապարհի վրա ջուր են լցրել, որպեսզի այն սառցապատ դառնա, ինչպես նաև քարերով հարվածել ավտոմեքենաներին[5]։
1992 թվականի մայիսին Արցախյան պատերազմի արդյունքում Տիգրանաշենն անցել է Հայաստանի զինված ուժերի վերահսկողության ներքո։
2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրի նախնական տարբերակում նշված էր, որ բացի Արցախի Հանրապետության մի շարք շրջաններից, նաև պետք է Տավուշի և Արարատի մարզերի մաս կազմող Խորհրդային Ադրբեջանի անկլավները հանձնվեն Ադրբեջանին։ Հետագայում անկլավների վերաբերյալ կետը հանվեց համաձայնագրից, սակայն այդ մասին տարբեր հարթակներում խոսակցությունները շարունակվեցին։ Տարբեր ժամանակների հրապարակումներում նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Տիգրանաշեն բնակավայրը հանձնել Ադրբեջանի Հանրապետությանը, ինչը իշխանությունների կողմից հերքվում է[15][16]։
2023 թվականի մայիսի 22-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակային հայտարարել է, որ ինքը Տիգրանաշենը ճանաչում է որպես Ադրբեջանի Հանրապետության մաս[10]։
Տիգրանաշենի տարածքում է գտնվում պաշտպանական միջնաբերդը և հնագույն մեծ գերեզմանոցը, որը թվագրվում է մ․ թ․ ա․ 2-րդ հազարամյակին։ Պեղված նախնադարյան դամբարաններում հայտնաբերվել են կավե իրեր[17]։
Խորհրդային տարիներին գյուղում բնակվել են ադրբեջանցիներ։ 1992 թվականից Տիգրանաշենում վերաբնակվել են Խորհրդային Ադրբեջանի Բաքու (տես՝ Բաքվի ջարդեր), Գանձակ (տես՝ Գանձակի ջարդեր), Սումգայիթ (տես՝ Սումգայիթի ջարդեր) և այլ վայրերից բռնագաղթած հայ փախստականները[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.