քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia
Քլորիտներ (աղեր), քիմիական միացություններ, քլորային թթվի՝ HClO2 աղեր։ Քլորիտ անիոնն ունի եռանկյուն կառուցվածք (d(ClO) = 0,155 նմ, անկյուն OClO = 111o):
Քլորիտներ | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Դասական անվանակարգում | Քլորիտներ (աղեր) |
Քիմիական բանաձև | ClO₂⁻ |
Մոլային զանգված | 1,1E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 14998-27-7 |
PubChem | 197148 |
EINECS համար | 604-718-0 |
SMILES | [O-]Cl=O |
ЕС | 604-718-0 |
ChEBI | 170734 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Քլորի երկօքսիդը ալկալիներով մշակելիս ստացվում է քլորիտներ և քլորատներ։
Քլորիտներ առանց քլորատների խառնուրդի ստացվում է քլորի երկօքսիդի և նատրիումի պերօքսիդի փոխազդեցությունից։
Քլորատները ապիտակ կամ դեղին բյուրեղներ են։ Սովորաբար լավ են լուծվում ջրում, բացի դեղին Ag(ClO2)2 և Pb(ClO2)2. Քլորիտները սովորական պայմաններում անջուր և ջրում լուծված վիճակում կայուն են։ Պինդքլորիտները, հատկապես ծանր մետաղների աղերը տաքացնելիս կամ հարվածի դեպքում քայքայվում են պայթյունով[2]։
Քլորիտների ալկալիական լուծույթները կայուն են մթության մեջ, սակայն լույսի տակ քայքայվում են.
Թթվային միջավայրում լույսի տակ քայքայման ռեակցիան ընթանում է հետևյալ կերպ.
Ալկալիական քլորիտների ջերմակայունությունը աճում է Cs-ից Li, ի տարբերություն ալկալիական մետաղների թթվածնային թթուների մեծ մասի.
Քլորիտները ուժեղ օքսիդիչներ են։ Թթվային միջավայրում կարող են օքսիդացնել Вr− մինչև Вr2, և NO2− մինչև NO3− (բայց չեն փոխազդում N2O հետ)։ Ջրածնի պերօքսիդը օքսիդացնում են մինչև О2:
Ազատ քլորային թթուն՝ HClO2 անգույն, անկայուն, մեղմ օքսիդացնող թթու է, որն առկա է միայն ջրային նոսր լուծույթներում։ Քլորատները սպիտակեցնող նյութեր են։ Հատկապես մեծ նշանակություն ունի NaClO2:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.