From Wikipedia, the free encyclopedia
Քիփ Սթիվեն Թորն (անգլ.՝ Kip Stephen Thorne, հունիսի 1, 1940[1][2][3][…], Լոգան, Յուտա, ԱՄՆ[4]), ամերիկացի ֆիզիկոս և աստղագետ, հարաբերականության ընդհանուր տեսության համաշխարհային փորձագետներից մեկը։
Քիփ Սթիվեն Թորնը ծնվել է 1940 թվականի հունիսի 1-ին ԱՄՆ-ի Յուտա նահանգի Լոգան քաղաքում։
1965 թվականին Փրինսթոնի համալսարանում ստացել է փիլիսոփայության դոկտորի կոչում։ Գրավիտացիայի և բարձր էներգետիկ աստղագիտության տեսության գրքերի հեղինակ և խմբագիր է։
1973 թվականին Ջոն Վիլլերի և Չարլզ Միզների հետ միասին գրել է դասական դարձած «Գրավիտացիա» գիրքը՝ ընդհանուր հարաբերական տեսության վերաբերյալ դասագիրք-մենագրությունը[29]։
Աննա Ժիտովի հետ միասին առաջ է քաշում հիպոթետիկ աստղային օբյեկտի առկայության ենթադրությունը՝ կարմիր հսկան և նեյտրոնային աստղը որպես միջուկ, որը կոչվում էր Տորնա-Ժիտկով օբյեկտ[30]։ Այսպիսի օբյեկտների առաջին թեկնածուն, որը ստացել է HV 2112 նշանակումը, բացվել է 2014 թվականին։
1988 թվականին նա Physical Review Letters ամսագրի համահեղինակների հետ հրապարակում է «Wormholes, Time Machines, and the Weak Energy Condition» հոդվածը (Phys. Rev. Lett. vol.61, pp. 1446—1449 (1988)), որտեղ նա ցույց տվեց, որ ժամանակի մեքենայի կառուցումը չի հակասում ներկայիս գիտական հասարակության կողմից ընդունված տեսություններին։
1994 թվականին ընթերցողների լայն շրջանակի համար հրատարակել է մի գիրք՝ «Սև խոռոչները և ժամանակի ծալը։ Այնշտայնի համարձակ ժառանգությունը», որը թարգմանվել է վեց լեզվով։
2009 թվականին պարգևատրվել է Ալբերտ Այնշտայնի մեդալով։
2009 թվականին Քիփ Թորնը հրաժարական տվեց և մնաց պատվավոր Կալտեքում Ֆեյնմանի պրոֆեսոր՝ կենտրոնանալով ընդհանուր ֆիզիկայի դասագրքերի, գրքերի և ֆիլմերի աշխատանքի վրա[31]։
Քիփ Թորնը (Լինդա Աբստի հետ համատեղ) ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանի «Ինտերստելլար» գիտաֆանտաստիկ ֆիլմի գաղափարի հեղինակն է, որը էկրաններին ցուցադրվել է 2014 թվականին։ Ֆիլմի գաղափարը, որտեղ ժամանակակից ֆիզիկական տեսությունները դառնում են սյուժեի հիմք, Թորնի մոտ հայտնվել է 2000 թվականին։ Այս գաղափարի մասին նա սկզբում պատմել է Սթիվեն Սփիլբերգին, որն էլ հետաքրքրվել է ֆիլմի գաղափարով և հրավիրել սցենարիստ Ջոնաթան Նոլանին։ Սփիլբերգի Universal կինոստուդիայի հետ հարաբերությունների խզումից հետո, ֆիլմի ռեժիսորը դառնում է Քրիստոֆեր Նոլանը, իսկ Թորնը դարձել է ֆիլմի գիտական խորհրդատու և գործադիր պրոդյուսեր[32][33]։
Գիտնական, աստղաֆիզիկայի, քվանտային տեսության բնագավառում մասնագետներից մեկն է, Սթիվեն Հոքինգի մտերիմ ընկերն ու գործընկերը։ LIGO-ի գրավիտացիոն ալիքների վերաբերյա միջազգային նախագծի հիմնադիրներից մեկն է։
2016 թվականի փետրվարի 11-ին մամուլի ասուլիսում ԼԻԳՕ-ի համագործակցությունը ներկայացնող չորս ֆիզիկոսներից մեկն էր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.