From Wikipedia, the free encyclopedia
Քինլինյան պանդա (Ailuropoda melanoleuca qinlingensis) Մեծ պանդայի ենթատեսակ է, որը հայտնաբերվել է 1960-ականներին[փա՞ստ], բայց մինչև 2005 թվականը ենթատեսակ չի համարվել[1][2]։ Համարվում է մեծ պանդայի առաջին ենթատեսակը։
Քինլինյան պանդա | |
---|---|
Քի Զայ, միակ շականակագույն պանդան անազատության մեջ | |
Անվան բնօրինակ | Մեծ պանդա |
Տեսակ | Ailuropoda melanoleuca |
Ցեղատեսակ | qinlingensis |
Ծնվել է | 2008 |
Ailuropoda melanoleuca qinlingensis Վիքիպահեստում |
Տարբերվում է ավելի սովորական անվանվող ենթատեսակից փոքր գանգով՝ և՛ մուգ շականակագույն և՛ բաց շականակագույն (այլ ոչ թե սև և սպիտակ) մորթիյով և ավելի փոքր չափերով[3]։ Նրա աչքի բծերը գտնվում են ստորին կոպի տակ, այլ ոչ թե աչքերի շուրջ։
Այս ենթատեսակը հանդիպում է միայն Քինլին լեռնաշղթայում, 1300-3000 մետր բարձրության վրա (4,300–9,800 ոտնաչափ)։ Գույնը հնարավոր հետևանք է ներքին զուգակցման։ Քանի որ պոպուլյացիան զերծ է գենետիկ բազմազանությունից, ապա այն կարող է հանգեցնել մուտացիաների գերակշռման պահպանմանը։
Կան մոտ 200–300 քինլինյան պանդաներ, որոնք ապրում են վայրի բնության մեջ։
1989 թվականի օգոստոսի 30-ին, այս պանդայի էգ տեսակը գերեվարվեց և տեղափոխվեց Շիան կենդանաբանական այգի, որպեսզի զուգավորվի սովորական մեծ պանդայի հետ։ Այս պանդայի սերունդը սև և սպիտակ էր, սակայն մեծանալուն պես շականակագույն են դառնում։ Ըստ այլ տվյալների, նա ծննդաբերել է երեք ձագ, բայց բոլորը մահացել են ծնվելուց անմիջապես հետո։ Մայրը, որին Դան-Դան էին անվանում, մահացել է 2000 թվականին[4]։
Շնորհիվ այն բանի, որ Քինլինյան ենթատեսակը գտնվում է գերության մեջ, իր բամբուկե սննդակարգում ենթարկվել է թունավոր նյութերի ազդեցությանը։ Թեև ամբողջությամբ հայտնի չէ, թե որ թունավոր նյութերի ազդեցությանն է ենթարկվել, ենթադրվում է, որ մթնոլորտային տեղումներից առաջացած ծանր մետաղներն են։ Հետևաբար, ապագայում քինլինյան պանդաների պահպանումը կարող է վտանգվել Չինաստանի օդի աղտոտվածության խնդիրների հետևանքով[5]։
Ատամների առողջությունը կարևոր է Քինլինյան պանդաների գոյատևման համար։ Այս պանդաները գոյատևում են 5-20 տարի։ Ամենաընդհանուր ատամնաբուժական պաթոլոգիաները, որոնց բախվում են քինլինյան պանդաները ատամի մաշվածությունն է և տրամվաները։ Այս երկու պաթոլոգիաները կարող են ազդել քինլինյան պանդաների գոյատևման վրա[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.