From Wikipedia, the free encyclopedia
Քերոլին Ռաֆայելյան (անգլ.՝ Carolyn Rafaelian, սեպտեմբերի 25, 1966), ազգությամբ հայ ամերիկացի դիզայներ, բարերար և գործարար կին։ Նա «Ալեքս և Անի» ընկերության հիմնադիրն է, որը զբաղվում է բնապահպանական զարդերի և աքսեսուարների արտադրութամբ։
Քերոլին Ռաֆայելյան Carolyn Rafaelian | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 25, 1966 (57 տարեկան) |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | հայ |
Կրոն | Քրիստոնեություն, հայ առաքելական[1] |
Կրթություն | Լոս Անջելեսի ամերիկյան քոլեջ |
Կարողություն | $1 միլիարդ[2] |
Մասնագիտություն | Դիզայներ |
Գործունեություն | գործարար, բարերար |
Աշխատավայր | «Ալեքս և Անի» ընկերություն |
Ռաֆայելյանի հայրը ոսկերչական ընկերությունը հիմնադրել է 1966 թվականին, որտեղ Քերոլինը և իր քույրը որպես պատիժ աշխատում էին, երբ անկարգություն էին անում[3]։ Հետագայում նա իր հորն օգնել է ոսկերչական ապրանքների դիզայնի հարցում[4]։
1994 թվականին նա սկսել է իր անհատական բիզնես ուղին։ 2002 թվականին Քերլինը՝ իր քույր Ռեբեկայի հետ դարձան հոր ոսկերչական «Սիներամա» ընկերության համասեփականատերեր[5]։
2004 թվականին Ռաֆայելյանն իր երկու դուստրերի անուններով հիմնադրեց «Ալեք և Անի» ընկերությունը[4]։ Ապրանքանիշը սկսեց ընդամենը հինգ մատանուց և աստիճանաբար ընդլայնեց տեսականին[5]։ Նա նաև Ռոդ Այլենդի գինեգործական «Carolyn’s Sakonnet Vineyard» ընկերության սեփականատերն է[6]։ Ռաֆայելյանն ունի նաև սրճարան («Teas and Javas»)[7]։
Ռաֆայելյանը Ռոդ Այլենդի Նյուպորտ քաղաքում գտնվող 60-սենյակ ունեցող «Belcourt of Newport» պատմական թանգարանի սեփականատերն է[8]։
2010 թվականին Ռաֆայելյանի «Ալեքս և Անի» ընկերության եկամուտը կազմել է մոտ $4.5 մլն։ 2015 թվականին վաճառքի ծավալները հասել են $500 միլիոնի, որի շնորհիվ Ռաֆայելյանը հայտնվել է ամերիկյան Forbes ֆինանսական ամսագրի ամենահաջողակ գործարար կանանց ցանկում։
2016 թվականի հունիսին Forbes-ը Ռաֆայելյանին ներառել է ԱՄՆ ամենահարուստ կանանց ցանկում, ովքեր ինքնուրույն են վաստակել իրենց կարողությունը[9]։
Ռաֆայելյանը ամուսնացած է, ունի երեք երեխա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.