From Wikipedia, the free encyclopedia
Քերի Հաննա Մալիգան (անգլ.՝ Carey Hannah Mulligan, մայիսի 28, 1985[1][2], Վեստմինստեր, Լոնդոն), թատրոնի, կինոյի և հեուստասերիալների բրիտանացի դերասանուհի։ BAFTA մրցանակի դափնեկիր Լավագույն դերասանուհի անվանակարգում, «Օսկար» (2010), «Ոսկե գլոբուս» (2010) և BAFTA (2012) մրցանակների հավակնորդ։ Մեծ Բրիտանիայում աշխատելուց բացի, նա ակտիվորեն նկարահանվում է ֆիլմերում և խաղում է ամերիկյան թատրոնում։ Որոշ ֆիլմերում Քերին հանդես եկել նաև որպես վոկալիստ («Ամոթ», «Լյուին Դևիսի մեջ» և այլն)։
Քերի Մալիգան անգլ.՝ Carey Mulligan | |
---|---|
Ծնվել է | մայիսի 28, 1985[1][2] (39 տարեկան) |
Ծննդավայր | Վեստմինստեր, Լոնդոն |
Կրթություն | Woldingham School? և International School of Düsseldorf? |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | դերասանուհի, ձայնային դերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի |
Ամուսին(ներ) | Marcus Mumford?[3] |
Համատեղ ապրող(ներ) | Շայա Լաբաֆ |
Պարգևներ և մրցանակներ | |
Քերի Մալիգանը ծնվել է Վեստմինստրում (Լոնդոն, Անգլիա), Սթիվեն Մալիգանի և Նանո Բուտի ընտանիքում[4]։ Նրա հայրը ծագմամբ Լիվերպուլից է, իսկ մայրը՝ Լլանդեյլոյից (Ուելս)։ երեք տարեկան հասակում Մալիգանն իր ծնողների և մեծ եղբոր՝ Օուայնի հետ Անգլիայից տեղափոխվել է Գերմանիա, որտեղ նրա հայրը աշխատանք է ստացել InterContinental Hotels մեծ հյուրանոցային ցանցում։ Կինոյում իր նորամուտը Մալիգանը կատարել է «Հպարտություն և նախապաշարմունք» ֆիլմում՝ խաղալով Քիթի Բենեթի դերը։ 2006 թվականից Մալիգանն ակտիվ գործունեություն է ծավալում հեռուստատեսությունում, իսկ 2007 թվականին իր nնորամուտն է կատարում Բրոդվեյում[5]։
2009 թվականի օգոստոսից 2010 թվականի հոկտեմբերը Մալիգանը հանդիպել է Շայա Լաբաֆի հետ, որի հետ նկարահանվել է «Ուոլ Սթրիթ։ Փողը չի քնում» ֆիլմում[6]։
2011 թվականին նշանվել է երաժիշտ Մարկուս Մամֆորդի հետ, ով Mumford & Sons խմբի լիդերն էր[7]։ 2012 թվականի ապրիլի 20-ին նրանք ամուսնացել են։ Հարսանիքը կայացել է Սոմերսեթում (Անգլիա)[8]։ Ամուսիններն ունեն երկու երեխա։ Առաջինը՝ Իվլին Գրեյս Մամֆորդն (ծնվ․՝ 15.09.2015)[9] է, իսկ երկրորդի սեռն ու տարիքն անհայտ են (ծնվ․ 2017 թվականի օգոստոսին)[10]։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2005 | ֆ | Հպարտություն և նախաաշարմունք | Pride & Prejudice | Քիթի Բենեթ |
2005 | ս | Ցուրտ տունը | Bleak House | Ադա Կլարե |
2006 | ս | Զարմանալի Միս Պրիչարդը | The Amazing Mrs Pritchard | Էմիլի Պրիչարդ |
2006 | ս | Դատ և հատուցում | Trial & Retribution | Էմիլի Հերոգեյթ |
2006 | ս | Միս Մարփլ։ Սիտեֆորդի գաղտնիքը | Agatha Christie Marple: The Sittaford Mystery | Վայոլեթ Ուիլեթ |
2007 | ֆ | Ե՞րբ ես դու վերջին անգամ տեսել քո հորը | And When Did You Last See Your Father? | Ռեյչել |
2007 | ս | Մահացածների հարությունը | Waking the Dead | Բրիդգիդի քույրը |
2007 | ս | Դոկտոր Ով | Doctor Who | Սալի Սփերոյ |
2007 | ֆ | Իմ որդի Ջեքը | My Boy Jack | Էլսի Կիպլինգ |
2007 | ֆ | Նորթենգերի աբբայությունը | Northanger Abbey | Իզաբելա Տրոպ |
2009 | ֆ | Ջոնի Դ․ | Public Enemies | Քերոլ |
2009 | ֆ | Զգացմունքների դաստիարակություն | An Education | Ջենի |
2009 | ֆ | Եղբայրներ | Brothers | Քեսի Ուիլիս |
2009 | ֆ | Լավագույնը | The Greatest | Ռոուզ |
2010 | ֆ | Ուոլ Սթրիթ։ Փողը չի քնում | Wall Street: Money Never Sleeps | Վինի Գեկո |
2010 | ֆ | Մի թող ինձ | Never Let Me Go | Քեթի |
2011 | ֆ | Դրայվ | Drive | Այրին |
2011 | ֆ | Ամոթ | Shame | Սիսի |
2013 | ֆ | Մեծ Գեթսբին | The Great Gatsby | Դեյզի Բյուկենեն |
2013 | ֆ | Լյուին Դևիսի մեջ | Inside Llewyn Davis | Ջին Բյորքի |
2015 | ֆ | Հեռու խենթ ամբոխից | Far from the Madding Crowd | Բատշեբա Էվերդեն |
2015 | ֆ | Սուֆրաժիստը | Suffragette | Մաուդ |
2017 | ֆ | «Մադբաունդ» ֆերման | Mudbound | Լորա Մակալան |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.