հայ հեռուստատեսային դերասան, երգիչ, կոմպոզիտոր, դերասան From Wikipedia, the free encyclopedia
Քեյ Արմեն, իսկական անունը՝ Արմենուհի Մանուկյան, (նոյեմբերի 2, 1915[1][2], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ - հոկտեմբերի 3, 2011[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]), հայազգի երգչուհի, երգահան, դերասանուհի։
Քեյ Արմեն | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 2, 1915[1][2] |
Ծննդավայր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ |
Մահացել է | հոկտեմբերի 3, 2011[1][2] (95 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Մասնագիտություն | երգչուհի, կոմպոզիտոր, դերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի |
Kay Armen Վիքիպահեստում |
Մարզիկ Բոբ Մանագով ավագի (Ռոբերտ Մանուկյան) դուստրն է և Բոբի Մանագոֆ կրտսերի ավագ քույրը։ Նկարահանվել է երաժշտական կինոնկարներում։
Հանդես է եկել բալետում, երգել ռադիոյում և գիշերային ակումբներում, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին աշխատել հիվանդանոցում։ 1956 թվականից հեռատեսիլով ներկայացրել է «Սեր Արմեն շոուն», կատարել ժողովրդական երգեր, խաղացել «Սեր և ամուսնություն» բազմասերիանոց հեռուստաֆիլմում։ Երկար ժամանակ վարել է ռադիոյի «Դադարեցրեք երաժշտությունը» հաղորդումը։ Թատրոնում հանդես է եկել «Փոքրիկ աշխարհ, ողջույն» և «Արյունարբու Մարին» ներկայացումներում։ Նկարահանվել է «Տեղներդ վեր ընկեք», «էյ, եկ թվիսթ պարենք», «Զիմի Բ-ն և Անդրեն» և այլ երաժշտական կինոնկարներում[4]։
Վերջին տարիներին բնակվում էր Նյու Յորքում[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.