«Քելլսի գաղտնիքը» (անգլ.՝ The Secret of Kells, աշխատանքային անվանումը՝ անգլ.՝ Brendan and the Secret of Kells), 2009 թվականի լիամետրաժ գունավոր անիմացիոն ֆիլմ՝ ստեղծված իռլանդական Cartoon Saloon ընկերության կողմից[6]։ Ֆիլմը նվիրված է միջնադարյան Իռլանդիայի պատմությանը։ Գործողությունների կենտրոնում փոքրիկ վանական Բրենդանն է, ինչպես նաև 9-րդ դարում Քելլսի գրքի փրկման և ավարտին հասցնելու պատմությունը։
Քելլսի գաղտնիքը անգլ.՝ The Secret of Kells | |
---|---|
Տեսակ | մուլտֆիլմ |
Ժանր | ֆենթզի, մանկական |
Թեմա | Քելլսի գիրքը |
Շարքի մասն է | Irish Folklore Trilogy?[1] |
Ռեժիսոր | Թոմ Մուր, Նորա Թվոմի |
Սցենարիստ | Թոմ Մուր, Ֆաբրիս Ցիոլկովսկի |
Հնչյունավորում | Բրենդան Գլիսոն[2], Միք Լալլի[2], Evan McGuire?[2] և Nora Twomey? |
Պրոդյուսեր | Պոլ Յանգ, Դիդյե Բրյունե |
Երաժշտություն | Բրյունե Կուլե, Կիլա[3] |
Երկիր | Իռլանդիա, Ֆրանսիա, Բելգիա |
Լեզու | անգլերեն և իռլանդերեն |
Ընկերություն | Cartoon Saloon Les Armateurs France 2 Cinéma Vivi Film |
Տևողություն | 75 րոպե |
Շարք | Irish Folklore Trilogy?[1] |
Թվական | 2009 |
Առաջադրում | Օսկար լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմի համար և Եվրոպական կինոմրցանակ լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմի համար[4] |
Բյուջե | €6,524,983[5] |
Շահույթ | $739,454[5] |
gkids.com/films/the-secret-of-kells(անգլ.) |
Իռլանդիայի (Cartoon Saloon), Ֆրանսիայի (Les Armateurs, France 2 Cinéma) և Բելգիայի (Vivi Film) համատեղ արտադրություն է։ Նկարահանել են ռեժիսորներ Թոմ Մուրը և Նորա Թվոմին։ Մուլտֆիլմում համակցված են նկարչական տեխնիկան և համակարգչային մուլտիպլիկացիան։
Ֆիլմը փառատոներում արժանացել է մի շարք մրցանակների և անգամ 2010 թվականին ներկայացվել է «Օսկարի» որպես «Լավագույն անիմացիոն ֆիլմ»[7][8], մի շարք երկրներում դուրս է եկել մեծ էկրան հիմնականում սահմանափակ վարձույթով։
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.