From Wikipedia, the free encyclopedia
Քելլի Պիկե պորտ.՝ Kelly Piquet | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 7, 1988[1] (35 տարեկան) |
Ծննդավայր | Հոմբուրգ, Սաարլանդ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[2] |
Քաղաքացիություն | Բրազիլիա |
Կրթություն | Մերիմաունթ Մանհեթեն քոլեջ[3][4] |
Մասնագիտություն | սյունակագիր, բլոգեր, իմիջմեյքեր, բարձրաշխարհիկ հեղինակություն և մոդել |
Ծնողներ | հայր՝ Նելսոն Պիկե[5] |
Kelly Piquet Վիքիպահեստում |
Քելլի Թամսմա Պիկե Սոուտո Մայոր (Kelly Tamsma Piquet Souto Maior, դեկտեմբերի 7, 1988[1], Հոմբուրգ, Սաարլանդ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[2])[6][7], բրազիլացի մոդել, սյունակագիր, բլոգեր և հասարակական հարաբերությունների մասնագետ։
Ծնվել է Գերմանիայի Սաարլանդ երկրամասի Հոմբուրգ քաղաքում։ Բրազիլացի ավտոմրցարշավորդ, Ֆորմուլա 1-ի աշխարհի առաջնությունների եռակի չեմպիոն Նելսոն Պիկեի և հոլանդացի մոդել Սիլվիա Թամսմայի դուստրն է[8]։ Մանկության մեծ մասն անց է կացրել Ֆրանսիայի հարավում։ 12 տարեկանում մեկնել է Բրազիլիա, որտեղ ապրել է մինչև 15 տարին լրանալը։ Այնուհետև վերադարձել է Ֆրանսիա, որտեղից մեկ տարի անց մեկնել է Անգլիա՝ ուսանելու։ 17 տարեկանում դարձյալ հայտնվել է Բրազիլիայում՝ ավագ դպրոցի ավարտական դասարանում սովորելու համար[9]։ Դրանից հետո հաճախել է Նյու Յորքի Մերիմաունթ Մանհեթեն քոլեջի միջազգային հարաբերությունների բաժանմունքի դասերին՝ հիմնականում մասնագիտանալով քաղաքագիտության ու տնտեսագիտության մեջ[9][10]։ Քոլեջում ուսանելիս առաջին քայլերն է կատարել նորաձևության բնագավառում, հետագայում գործակցել Vogue Latinoamerica-ին, Bergdorf Goodman-ին, KCD PR գործակալությանը, միաժամանակ աշխատել որպես Marie Claire ամսագրի սյունակագիր[9][11][12]։
Որպես մոդել՝ Պիկեն նկարահանվել է PatBO-ի[13] և Lucas Boccalão-ի համար[14], մասնակցել նորաձևության մի շարք ցուցադրությունների[15][16]։
2015 թվականի ապրիլին նրան է վստահվել Formula E-ի հանրային լուսաբանումն ապահովելու գործը[12][17]։
2017 թվականի հունվարից Պիկեն ռոմանտիկ հարաբերությունների մեջ է մտել Ֆորմուլա 1-ի ռուս մրցարշավորդ Դանիիլ Կվյատի հետ[18], ումից 2019 թվականի հուլիսին մի դուստր է ունեցել[19][20]։ Այդ նույն տարվա դեկտեմբերին զույգը վերջ է տվել հարաբերվելուն[21]։ 2021 թվականի հունվարից Քելլին անթաքույց հարաբերություններ է սկսել հոլանդացի ավտոմրցարշավորդ, Ֆորմուլա 1-ի աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն Մաքս Ֆերստապենի հետ[22]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.