From Wikipedia, the free encyclopedia
Քարհանի վանք (նաև՝ Սուրբ Աստվածամոր վանք, Միրզիկի անապատ), հայկական վանք Արևելյան Հայաստանում, ներկայիս Ադրբեջանական Հանրապետության Գյոյգյոլի շրջանի (նախկին Խանլարի) Միրզիկ գյուղի մոտ։
Քարհանի վանք | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք |
Երկիր | Ադրբեջան |
Տեղագրություն | գ. Միրզիկ, Գյոյգյոլի շրջան, Ադրբեջան |
Ներկա վիճակ | կորցրած հուշարձան |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Հիմնադրված | 16-17-րդ դարեր[1] |
Վանքի հիմնադրումը որոշ մասնագետները վերաբերում են 16-17-րդ դարերին[1]։
Քարհանի վանքը ժամանակին ունեցել է բազմանդամ միաբանություն։ Գործել է մինչև 1870-ական թվականները։ Ունեցել է կալվածքներ, որոնցից հիմնականում զրկվել է 19-րդ դարի կեսերից հետո[1]։
Վանքի պատմության ուսումնասիրության առումով բացառիկ հետաքրքրություն է ներկայացնում 1853 թվականին կազմված սույն տեղեկագիրը.
Անապատս այս յառաջին ժամանակս լեալ է շքեղաշուք և նշանաւոր վանք ունելով բաւականաթիւ միաբանս և վանահայրս, որպիսիք են՝ Եղեազար եպիսկոպոս, Յովսէփ վարդապետ, ապա՝ Սարգիս եպիսկոպոս, յետ նորա Մկրտիչ ևս Պօղոս վարդապետ, որոց և գերեզմանք ոմանց ընդ այլոցն գտանին այժմիկ ի գաւթի եկեղեցւոյն շինուածքդ նոցա և կացարանաց անապատականացն և շրջապատ պարիսպք ի ներկայումս կան ի քայքայեալ դրութեան, միայն եկեղեցին գտանի ամբողջ քարաշէն գոյ և առանձին մատուռ մի խորանաձև ուխտատեղի, ուր երբեմն գնան ուխտաւորք։ Անապատս այս կայացեալ կայ խստորեն բարձր և երկայնանիստ լերինն նովան կոչեցեալ յարևմտից կողմն հանդէպ քարաժայրին, որ անուանի «Ծիլ քերծ» կամ «Ճգնաւորի քերծ» է ընդ մէջ երկուց ծորակաց, որք սկսանին ի նոյն լեռն է հանդերձ առուիւք ջուրց յաջմէ և յահեկէ Անապատին, լայնութեամբ հեռի միմեանց իբրև երկու վերսիւ, և ի վայր իջեալ այս ծորակք և ձգեալ դէպ յարևելս մինչ իբրև ցերեք վերս երկայնութեամբ, ապա խառնին և միանան...[2] |
Առկա տվյալների համադրմամբ մասամբ հնարավոր է ներկայացնել Քարհանի վանքի վանահայրերի ժամանակագրական հետևյալ ցանկը[3][4][5].
Վանական համալիրի մեջ մտել է եկեղեցին՝ արևմուտքից կից փոքր գավթով, և միաբանության սենյակները։ Վանքն ունեցել է շրջապապարիսպ, որոնք դեռևս անցյալ դարավերջին կիսավեր էին։ Բոլոր շինությունները կառուցված են անմշակ քարով, կրաշաղախով[1]։
Հիշյալ երկու վտակների միջև ընկած ողջ տարածքը՝ «մի քանի օրավար պատուական հողեր», պատկանելիս է եղել վանքին[6]։ 1886 թվականին վանքի կալվածքը բաղկացած էր վարելահողից և անտառից[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.