ամերիկացի դերասան From Wikipedia, the free encyclopedia
Քարան Բրար (անգլ.՝ Karan Brar, հունվարի 18, 1999, Redmond, Քինգ շրջան, Վաշինգտոն, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ Առավել հայտնի է «Ջեսսի» հեռուստասերիալում, ինչպես նաև «Թուլամորթի օրագիրը» ֆիլմում ու նրա հաջորդ մասերում խաղացած դերերով։
Քարան Բրար | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հունվարի 18, 1999 (25 տարեկան) |
Ծննդավայր՝ | Redmond, Քինգ շրջան, Վաշինգտոն, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և մանկական դերասան |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 3557613 |
karanbrar.com |
Քարան Բրարը ծնվել է 1999 թվականի հունվարի 18-ին Վաշինգտոն նահանգի Ռեդմոնդ քաղաքում՝ հնդիկների ընտանիքում[1][2][3][4]։ Մեծացել է Բոթելլում, ունի ավագ քույր՝ Սաբրինա անունով[2][3][4]։ Դպրոցում սովորելու տարիներին հաճախել է դերասանական դասընթացների[1][3]։ Դերասանական կարիերան սկսել է 11 տարեկանից՝ «Թուլամորթի օրագիրը» ֆիլմում խաղալով գլխավոր դերերից մեկը[2][3]։ Միացյալ Նահանգներում մեծացած լինելու պատճառով Քարանն ուներ ամերիկյան ակցենտ։ Այդ դերի համար անհրաժեշտ հնդկական ակցենտին տիրապետելու համար նա ստիպված է եղել պարապել ուսուցչի հետ[3][5]։ Նրան մեծ ճանաչում է բերել Ռավի Ռոսսի դերը Disney Channel հեռուստաալիքի «Ջեսսի» կատակեգական հեռուստասերիալում[2][6]։ 2015 թվականի փետրվարից հայտնի է դարձել, որ Բրարը նկարահանվում է այդ սերիալի սփին օֆֆում, որ կոչվում է «Ամառային ճամբար»[7]։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2011-2014 | ս | Ջեսսի | Jessie | Ռավի Ռոսս |
2010 | ֆ | Թուլամորթի օրագիրը | Diary of a Wimpy Kid | Շիրագ |
2011 | ֆ | Թուլամորթի օրագիրը 2։ Ռոդրիկի կանոնները | Diary of a Wimpy Kid: Rodrick Rules | Շիրագ |
2012 | ֆ | Թուլամորթի օրագիրը 3 | Diary of a Wimpy Kid: Dog Days | Շիրագ |
2015-2016 | ս | Ամառային ճամբար | Bunk'd | Ռավի Ռոսս |
2018 | ֆ | Խաղաղօվկիանոսային սահմանագիծ 2 | Pacific Rim: Uprising | Սուրեշ |
Բրարն ստացել է 3 «Երիտասարդ դերասան» մրցանակ՝ 2011 թվականին «Թուլամորթի օրագիրը» ֆիլմում[8], 2012 թվականին «Ջեսսի» հեռուստասերիալում[9] և 2013 թվականին «Թուլամորթի օրագիրը 3» ֆիլմում[10] խաղացած դերերի համար։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.