From Wikipedia, the free encyclopedia
Քաջ սիրտը (անգլ.՝ Braveheart), 1995 նկարահանված պատմական դրամա է, որի ռեժիսորը և գլխավոր դերակատարը Մել Գիբսոնն է։ Ֆիլմը նկարագրում է 13-րդ դարի Շոտլանդիայի ազատագրական պայքարը ընդդեմ անգլիական տիրապետության։
«Braveheart» ֆիլմը առաջադրվել է 10 «Օսկարի» և հաղթել է դրանցից 5-ում՝ այդ թվում «լավագույն ֆիլմ» անվանակարգում։
Անգլիայի թագավոր Էդուարդ I-ը գրավել է Շոտլանդիայի զգալի մասը և արգելել շոտլանդացիներին զենք կրել։ Անգլիացիների դեմ պայքարում զոհվում են տասամյա Ուիլիամի հայրը և եղբայրը։ Ուիլլիամին իր խնամակալության տակ է վերցնում նրա հորեղբայր Արգայլը։
Տարիներ անց Ուիլիամ Ուոլլեսը վերադառնում է հարազատ գյուղ։ Նա ցանկանում է ընտանիք կազմել և ապրել խաղաղ կյանքով։ Ուոլլեսը սկսում է հանդիպել իր մանկության ընկերուհու՝ Մարրոնի հետ։ Որպեսզի խուսափեն Էդուարդ I–ի կողմից հաստատված «առաջին գիշերվա իրավունքից», Ուոլլեսը և Մարրոնը ամուսնանում են գաղտնի։ Գյուղ վերադառնալուց հետո Մարրոնին փորձում են բռնաբարել անգլիացի զինվորները։ Ուոլլեսը կռվի մեջ է մտնում նրանց հետ և փրկում Մարրոնին։ Սակայն Մարրոնին չի հաջողվում փախչել և տեղական շերիֆը սպանում է նրան։ Ուոլլեսը հետ է վերադառնում, սակայն հանձնվելու փոխարեն սկսում կռվել անգլիացիների հետ։ Բնակիչները ապստամբում են, իսկ Ուոլլեսը սպանում է այդ շերիֆին։
Ապստամբությունը գնալով աճում է։ Ուոլլեսը շոտլանդացիների աճող բանակի հետ մի քանի անգամ հաղթում է անգլիացիներին՝ այդ թվում Ստերլինգյան կամրջի մոտ տեղի ունեցած ճակատամարտում։ Այնուամենայնիվ, Ֆոլկերկյան ճակատամարտի ժամանակ շոտլանդական ազնվականությունը մատնում է Ուոլլեսին, և նա պարտություն է կրում։
Այնուհանդերձ, հույս ունենալով օժանդակություն ստանալ ազնվականության կողմից, նա հանդիպում է Ռոբերտ Բրյուսի (Շոտլանդիայի ապագա թագավոր Ռոբերտ I) հետ, սակայն Ռոբերտի հայրը, որդուց գաղտնի դավադրություն էր կազմակերպել։ Ուոլլեսին ձերբակալում են անգլիացի զինվորները;
Լոնդոնում Ուոլլեսին դատում են թագավորին դավաճանելու համար, սակայն նա ասում է, որ երբեք չի ճանաչել էդուարդին որպես իր թագավոր։ Նրան դատապարտում են «ցավի միջոցով մաքրման»։ Լոնդոնյան հրապարակում նրան տանջում են։ Հավաքելով վերջին ուժերը՝ Ուոլլեսը բղավում է «Ազատություն»։ Նայելով հրապարակում հավաքված ամբոխին՝, նա տեսնում է Մարրոնին և ժպտում նրան։ Այդ պահին նրան գլխատում են։
Որոշ ժամանակ անց Ռոբերտ Բրյուսը, շոտլանդական բանակի հետ հանդիպում է անգլիացիներին Բանոկբերնի մոտ։ Բացականչելով Ուոլլեսի անունը, Ռոբերտ Բրյուսը, շոտլանդացիների հետ նետվում է գրոհի՝ անգլացիների դեմ։
Դերասան | Դեր |
Մել Գիբսոն | Ուիլլիամ Ուոլլես |
Պատրիկ ՄակԳոհան | Էդուարդ Երկարաոտ |
Անգուս Մակֆայդեն | Ռոբերտ Բրյուս կրտսեր |
Բրենդան Գլիսոն | Համիշ Կեմբլ |
Սոֆի Մարսո | Իզաբելլա |
Պիտեր Հանլի | արքայազն Էդուարդ |
Իան Բաննեն | Ռոբորտ Բրյուս ավագ |
Կետրին ՄակԿորմակ | Մարրոն |
Ընդհանուր թվով ֆիլմը ստացել է 17 կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 25-ի, որոնց թվում՝
Ներկայացվել է 10 «Օսկարի», ստացել 5-ը՝
Ներկայացվել է 4 «Ոսկե Գլոբուսի», ստացել 1-ը
Ներկայացվել է 6 BAFTA-ի, ստացել 3-ը՝
Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ոգեշնչող ֆիլմերի ցանկում 62-րդն է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.