Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Քաղաքացիական ազգայնականություն, նաև հայտնի է որպես զարգացած ազգայնականություն, ազատության, հանդուրժողականության, հավասարության և անհատական իրավունքներին համատեղելի ազգայնականության ոչ քսենոֆոբ տեսակին հավատող քաղաքական փիլիսոփաների կողմից սահմանված ազգայնականության տեսակ[1][2]։ Հաճախ վաղ քաղաքացիական ազգայնական են համարվում Էռնեստ Ռենան[3] և Ջոն Ստյուարտ Միլը[4][5]։ Քաղաքացիական ազգայնականները հաճախ պաշտպանում են ազգային ինքնության արժեքը, պնդելով, որ փոխադարձ, ինքնավար[6] կյանք վարելու համար անհատները ունեն ազգային ինքնության կարիք, ինչպես նաև ժողովրդավար քաղաքական գործիչները ճիշտ աշխատելու համար նույնպես ունեն ազգային ինքնության կարիք[7]։
Քաղաքացիական ազգությունը՝ քաղաքացիական ինքնությունն է, հիմնված ժողովրդավարական երկրում ընդհանուր քաղաքացիության վրա։ Այդպիսով, "քաղաքացիական ազգությունը" չի սահմանվում նրա լեզվով կամ մշակույթով, այլ նրա քաղաքական ինստիտուտներով և պրոգրեսիվ սկզբունքներով, որոնք իրեն քաղաքացիները պարտավորվում են պահպանել։ Քաղաքացիական ազգության անդամակցությունը բաց է բոլոր նրանց համար, ովքեր կիսում են այդ արժեքները[8]։
Տեսականորեն, քաղաքացիական ազգությունը կամ քաղաքացիական պետությունը չպտեք է առաջխաղացնի որևէ մշակույթ մեկ այլի հանդեպ։ Գերմանացի փիլիսոփա Յուրգեն Հաբերմասը պնդում էր, որ զարգացած երկիր ներգաղթածները կարիք ունեն ոչ թե տեղական մշակույթին ձուլմանը, այլ պետք է միայն ընդունեն տվյալ երկրի Սահմանադրությունը[8]։
Քաղաքացիական ազգայնականությունը տարբերվում է էթնիկ ազգայնականությունից։ Մայքլ Իգնատիեֆը դիտարկում է հետևյալ տարբերությունը ազգայնականության նշված երկու տեսակի միջև[9]։
Քաղաքացիական ազգայնականություն | էթնիկ ազգայնականություն |
---|---|
Ազգը սահմանվում է ընդհանուր օրենսդրությամբ կամ ընդհանուր Սահմանադրությամբ | Ազգը սահամնվում է ընդհանուր արմատներով կամ անցյալով |
Կարելի է ընտրել անդամակցությունը տվյալ ազգին իմիգրացիայի միջոցով | Անդամակցությունը ազգին ժառանգական է |
Կառավարությունը պլյուրալիստական ժողովրդավարություն | Կառավարությունում ազգային մեծամասնությունն է ընդունում բոլոր օրենքները |
Անհատներն են ստեղծում իրենց ազգը | Ազգն է ստեղծում անհատին |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.