From Wikipedia, the free encyclopedia
«Փոքրիկ լողորդը», ֆրանսիական կինոկատակերգություն։ Գլխավոր դերում Լուի դը Ֆյունեսն է։ Շնորհանդեսը կայացել է 1968 թվականի մարտի 22-ին։
Փոքրիկ լողորդը ֆր.՝ Le Petit Baigneur | |
---|---|
Երկիր | Ֆրանսիա Իտալիա |
Ժանր | կինոկատակերգություն |
Թվական | մարտի 22, 1968[1][2] |
Լեզու | ֆրանսերեն |
Ռեժիսոր | Robert Dhéry?[3][4] |
Պրոդյուսեր | Ռոբեր Դորֆման |
Սցենարի հեղինակ | Ժան Կարմե, Ալբեր Յուրգենսոն, Պիեռ Տչերնյա, Միշել Մոդո[5], Colette Brosset?[5] և Robert Dhéry?[5] |
Դերակատարներ | Լուի դը Ֆյունես[4], Ֆրանկո Ֆաբրիցի[4][6], Միշել Գալաբրյու, Pierre Dac?, Պիեռ Տչերնյա, Անդրեա Պարիզի, Robert Dhéry?, Անրի Ժենե, Gérard Calvi?, Claude Darget?, Colette Brosset?, Ժորժ Ադե[6], Georges Bever?, Hélène Dieudonné?, Jacques Legras?, Մաքս Մոնտավոն, Նիկոլ Վերվիլ[6], Philippe Dumat?[6], Պիեռ Տորնարդ[6], Robert Rollis?[6] և Roger Caccia?[6] |
Օպերատոր | Ժան Տուրնիե |
Երաժշտություն | Gérard Calvi? |
Մոնտաժ | Ալբեր Յուրգենսոն |
Պատմվածքի վայր | Տուլոն և Սան Ռեմո |
Նկարահանման վայր | Vendres?, Ազիյ, Église Saint-Laurent de Magalas?, Բեզյե, Կոլիուր, Faraman Lighthouse?, Լա-Սեն-սյուր-Մեր և Bay of Saint Malo? |
Տևողություն | 96 րոպե և 82 րոպե |
Le Petit Baigneur Վիքիպահեստում |
Նավաշինարանի տեր Լուի-Ֆիլիպ Ֆուրշոմը աշխատանքից հեռացնում է գլխավոր նախագծող Անդրե Կաստանյեին, երբ նրա նախագծած նավի վրա նետված շամպայնի շշի պատճառով մեծ անցք է բացվում նավը գործարկելու արարողության ընթացքում, մեծ լսարանի աչքի առաջ։ Բայց Ֆուրշոմը դեռ չգիտի, Կաստանյեի կառուցած զբոսանավը նախօրեին հեղինակավոր ռեգատ է շահել Սան Ռեմոյում, և հաճախորդները հերթ են կանգնել նավի ստեղծողի հետ գործարք կնքելու համար։ Գործարարներից մեկին հաջողվում է համոզել նրանց, որ նա համաձայնություն ունի նախագծողի հետ, և ստորագրել գործարքները։ Հիմա միջնորդը պետք է գտնի Կաստանյեին և համոզի համատեղ աշխատանքի մասին։ Բնականաբար, նա գնում է Ֆուրշոմի նավաշինարան, և ի՞նչ է նա տեսնում․ Կաստանյեն ոչ միայն հանված է աշխատանքից, այլև Ֆուրշոմը Կաստանյեի հետ վիճաբանությունից հետո վերացրել է միակ հաղթանակած զբոսանավը։ Պատմելով Ֆուրշոմին շահութաբեր գործարքների մասին, որոնք արդեն վտանգի տակ են, նա գնում է փնտրելու Կաստանյեին։ Նրան հետևում է նաև Ֆուրշոմը՝ հույս ունենալով առաջ անցնել նրանից և համոզել Կաստանյեին վերադառալ, քանի դեռ նա չի իմացել պատահածի մասին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.