Փոքրիկ արքայադուստր (անգլ.՝ A Little Princess), վեպ երեխաների համար, որը գրել է Ֆրենսիս Էլիզա Բարնեթը։ Ըստ 2007 թվականի ԱՄՆ Կրթության ազգային ասոցիացիայի կողմից անցկացված հարցման՝ «Փոքրիկ արքայադուստր» վեպը մտել է մանկական գրքերի թոփ-100-ի մեջ, որոնք առաջարկվում են դպրոցների համար[1]։

Արագ փաստեր Փոքրիկ արքայադուստր անգլ.՝ A Little Princess, Տեսակ ...
Փոքրիկ արքայադուստր
անգլ.՝ A Little Princess
Thumb
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրմանկական արվեստի գործ
Ձևվեպ
ՀեղինակՖրենսիս Էլիզա Բարնեթ
Երկիր Միացյալ Թագավորություն
Բնագիր լեզուանգլերեն
Գրվել է1905
ՏեսարանԼոնդոն
ՀրատարակչությունCharles Scribner's Sons
Հրատարակվել է1905
Թվային տարբերակgutenberg.org/ebooks/146
 A Little Princess
Փակել

Բովանդակություն

Գործողությունները կատարվում են հեղինակի ժամանակները Անգլիայում։ Կապիտան Քրուն Հնդկաստանից բերում է իր դստերը՝ Սառային, և ընդունում է աղջիկների համար նախատեսված գիշերօթիկ դպրոց։ Դպրոցի տնօրեն օրիորդ Մինչինը միանգամից չի հավանում նոր աշակերտուհուն, բայց նա ստիպված թաքցնում է անբարյացակամությունը, որովհետև Սառայի հայրը հարուստ էր, և այդպիսի աշակերտուհի ունենալը ձեռնտու էր գիշերօթիկ դպրոցի համար։ Իմանալով կապիտան Քրուի հանկարծամահ լինելու մասին՝ օրիորդ Մինչինը սկսում է վատ վերաբերվել Սառային։ Բայց արդարությունը միշտ հաղթում է։ Սակայն ոչ ոք չգիտի, որ Քրուի կեղծ սնանկացումը բազմակի ավելացնում է նրա ունեցվածքը։ Եվ մինչ Սառան պատվով կրում է բոլոր կողմերից եկող վիրավորանքները, փնտրում են այդ միլիոնների ժառանգորդին...

Վեպի շարունակությունը

2009 թվականին լույս տեսավ Հիլարի Մակքեյի (անգլ.՝ Hilary McKay) «Wishing For Tomorrow» գիրքը։ Այնտեղ պատմվում է օրիորդ Մինչինի գիշերօթիկ դպրոցի մյուս աշակերտուհիների կյանքի մասին՝ Սառայի և նրա ընկերուհու՝ Բեքիի այնտեղից հեռանալուց հետո։

Գրքի էկրանավորում

Մանրամասն տեղեկատվություն Ֆիլմի անվանում, Երկիր ...
Ֆիլմի անվանումԵրկիրԹվականՍառայի դերումՄեկնաբանություն
Փոքրիկ արքայադուստրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ1917Մերի Փիքֆորդ
Փոքրիկ արքայադուստրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ1939Շիրլի ԹեմպլՖիլմում, ի տարբերություն գրքի, Սառայի հայրը չի մահանում, այլ համարվում է պատերազմի ժամանակ անհետ կորած։ Ֆիլմը երջանիկ ավարտ ունի․ ընտանիքը վերամիավորվում է։
Արքայադուստր ՍառանՃապոնիա Ճապոնիա1985Սումի ՍիմամուտոԱնիմե-սերիալ՝ բաղկացած 46 մասից
Փոքրիկ արքայադուստրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն1986Մինի-սերիալը բաղկացած 6 մասից։ Այս էկրանավորումը առավելագույնս մոտ է բնօրինակին։
Փոքրիկ արքայադուստրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ1995Լիզել Մեթյուս1939 թվականի ֆիլմի ռիմեյք, որում Սառայի հայրը ողջ է մնում։ Ֆիլմի գործողությունները կատարվում են Նյու-Յորքում, Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։
Փոքրիկ արքայադուստրՌուսաստան Ռուսաստան1997Անաստասիա Մեսկովա
Փոքրիկ արքայադուստրՃապոնիա Ճապոնիա2009Գործողությունները կատարվում են ժամանակակից Ճապոնիայում։
Փակել

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.