Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Փյունիկ, ֆենիքս (հունարեն՝ φοίνιξ), հին հունական դիցաբանության մեջ առասպելական թռչուն է։ Իբր ապրում է 500[1] (ըստ այլ տարբերակների՝ 1460 կամ 12954) տարի, ունի արծվի տեսք, ոսկեկարմրի ու կրակի գուներանգներ։ Կանխազգալով իր վախճանը՝ իբր փյունիկը ինքնակիզվում է բուրավետ խոտերով լեցուն բնում, որտեղ իր մոխրից իսկույն վերածնվում է նոր և երիտասարդ փյունիկ։ Ըստ այլ տարբերակի, փյունիկը մեռնում է՝ շնչելով խոտերի բույրը, բայց նրա սերմերից ծնվում է նոր թռչուն, որն իր հոր մարմինը տեղափոխում է Եգիպտոս, որտեղ նրան այրում են արևի քրմերը[2]։
Փյունիկը զինանշաններում պատկերվում է կրակից հառնելու պահին։ Ելիզավետա I-ը և Շոտլանդիայի թագուհի Մարիան որպես խորհրդանիշ ընտրել էին փյունիկը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.