Փարամազ

From Wikipedia, the free encyclopedia

Փարամազ

Փարամազ (Մատթեոս Սարգիսյան, 1863[1][2], Մեղրի[2] - հունիսի 2 (15), 1915, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[2]), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, գրող, Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության անդամ։

Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փարամազ (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Փարամազ, Ծնվել է ...
Փարամազ
Thumb
Ծնվել է1863[1][2]
ԾննդավայրՄեղրի[2]
Մահացել էհունիսի 2 (15), 1915
Մահվան վայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Ազգությունհայ
ԿրթությունԳևորգյան հոգևոր ճեմարան (1883)[2]
Մասնագիտությունքաղաքական ակտիվիստ, ուսուցիչ և գրող
ԿուսակցությունՍոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն
ԱնդամությունՀայ ֆիդայիներ
 Paramaz Վիքիպահեստում
Փակել

Կենսագրություն

Փարամազ ծնվել է Մեղրիում։ Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում։ 1878-1883 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1884 թվականից զբաղվել է ուսուցչությամբ Նախիջևանում, ապա տեղափոխվել է Ճահուկ, այնուհետև՝ Արդաբիլ։ 1897 թվականին իր ստեղծած ֆիդայիների խմբով անցել է Վան, սակայն ձերբակալվել է։ Դատի ժամանակ արտասանած ճառում խիստ քննադատության է ենթարկել հայկական կոտորածները կազմակերպած թուրքական կառավարությանը։ Դատարանի կողմից դատապարտվել է մահվան։ Բայց Վանի ռուսական փոխհյուպատոսի միջնորդությամբ ազատվել է կալանքից և ուղարկվել Կովկաս։ 1903 թվականին, երբ ռուսական իշխանությունները սկսել են իրագործել 1903 թվականի հունիսի 12-ի հայկական եկեղեցական կալվածքների բռնագրավման մասին օրենքը՝ Փարամազը կազմակերպել է Կովկասի փոխարքա Գոլիցինի ահաբեկումը։ 1905-1906 թվականների հայ-թաթարական բախումների ժամանակ Փարամազը հայերին և Կովկասի թաթարներին կոչ է արել վերջ տալ ցարական կառավարության և թուրք լրտեսների կազմակերպած կոտորածներին։ 1908 թվականին երիտթուրքերի հեղաշրջումից հետո անցել է Թուրքիա և Արևմտյան Հայաստան, քարոզել Օսմանյան կայսրությունում ապրող ժողովուրդների միջև բարեկամություն հաստատելու գաղափարը։ Հետագայում անվստահություն է հայտնել երիտթուրքերի նկատմամբ, նրանց անվանել «հայոց դահիճներ»՝ կանխատեսելով նրանց հայաջինջ քաղաքականությունը։ Հեղինակել է պիեսներ, հայկական մամուլում հանդես եկել հոդվածներով։ 1914 թվականի հուլիսի 14-ին թուրքական իշխանությունների կողմից հնչակյանների ձերբակալությունների ժամանակ բանտարկվել է նաև Փարամազը և ամիսներ տևած դատավարությունից հետո 19 հոգու հետ կախաղան բարձացվել Կ. Պոլսում[3]։

Հիշատակ

2001 թվականին ծննդավայրում կանգնեցվել է Փարամազի հուշարձանը։ Մեղրիի փողոցներից մեկը կոչվում է նրա անունով։

Երկեր

  • Երկերի ժողովածու, Ե., 1992։

Գրականություն

  • Հայկազ Պողոսյան, Փարամազ, Երևան, 1992։

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.