From Wikipedia, the free encyclopedia
Ցինհայ-Տիբեթ երկաթգիծ(տիբեթերեն՝ མཚོ་བོད་ལྕགས་ལམ།) - աշխարհի ամենաբարձրլեռնային և ամենաերկար երկաթգիծը[1], որը միավորում է Ցինհայ մարզի վարչական կենտրոն՝ Սինինը և Տիբեթի ինքնավար մարզի վարչական կենտրոն՝ Լհասան։
Ցինհայ-Տիբեթ երկաթուղին բացվել է 2006 թվականի հուլիսի 1-ին։ Երկաթուղու ամենավերին կետը՝ Տանգգուլի լեռնանցքը, գտնվում է ծովի մակերևույթից 5072 մետր բարձրության վրա, երկարությունը մոտ 1100 կմ է։ Արդիականության հրաշալիք գնացքի հպարտության առարկան թթվածնային դիմակներով ապահովված վագոններն են, քանի որ օդը շատ է նոսրանում, երբ գնացքը հասնում է լեռներին։ Եթե այդ հատվածում ուղևորներին թթվածին չմատակարարվի, բարձրության պատճառով կարող է նրանց մոտ նույնիսկ հիվանդագին զգացողություններ առաջանալ։
Չինաստանի «Երկնային գնացքը» Ցինհայի երկաթգծով Պեկինից մինչև Լհասա ճամփորդություն է կատարում 2 օրում (48 ժամում)՝ հետևում թողնելով յակերին և վիթերին, սլանալով ամպերով ծածկված Տիբեթի լեռնաշղթայի միջով մի այնպիսի ապշեցուցիչ երթուղով, որի շնորհիվ այն արժանացել է աշխարհի ամենաբարձր երկաթգծի տիտղոսին։ Այդ ուղևորության ընթացքում գնացքը տեղափոխում է ավելի քան հինգ հազար մարդու։ Այս տարածաշրջանը հայտնի է իր ցուրտ կլիմայի, նոսրացած օդի և հաճախակի երկրաշարժերի առանձնահատկություններով, այդ իսկ պատճառով հեշտ չի եղել շինարարների ու ինժեներների համար դրա կառուցումը։ Երկաթուղային գծերը կառուցվել են չափազանց անկայուն բնահողի վրա, ռելսերի տակ սառեցված օդի և հեղուկ ազոտի խողովակներ են տեղադրվել, որպեսզի ամբողջ տարվա ընթացքում պահպանվի միատեսակ ցածր ջերմաստիճանը։ Որոշ հատվածներում ռելսուղին ունի գետինը սառեցնող նորարարական համակարգ, որը խիստ կարևոր է հավերժական սառույցներով պատված տունդրայի՝ երկաթուղին վտանգավոր դարձնող հալոցքային հոսքերից պաշտպանելու համար։
2006 թվականին 1100 կմ երկարությամբ երկաթուղին և գնացքները նոր շարժակազմով համալրելու համար չինական կառավարությունը ծախսեց մոտավորապես 4,5մլրդ. ԱՄՆ դոլար։ Այս բավականին բարձր գինը պայմանավորված էր հենց այն փաստով, որ երկաթգծի ճանապարհի մեծ մասն անցնում է լեռնանցքներով ու խորխորատներով, իսկ որոշ հատվածներ կառուցված են հավերժական սառույցներով պատված վայրերում։ Երկաթգիծն ունի 675 կամուրջ։
Գոլմուդ տեղամասում Լհասան ունի 45 կայարաններ, նախատեսվում է ևս 13-ը[2]։ 38 կայարանները չունեն սպասարկող անձնակազմ և ղեկավարվում են քաղաքային շրջան Սինինի կենտրոնից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.