From Wikipedia, the free encyclopedia
Ցեզարիա Բոդուեն դե Կուրտենե կամ Բոդուեն դե Կուրտենե Էրենկրեյց և Բոդուեն դե Կուրտենե Էրենկրեյց Էնջեևիչ (լեհ.՝ Cezaria Baudouin de Courtenay Ehrenkreutz Jędrzejewiczowa, օգոստոսի 2, 1885[1], Տարտու, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն[2] - փետրվարի 28, 1967[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[2]), լեհ էթնոլոգ և ազգագրագետ, Իվան Բոդուեն դե Կուրտենեի դուստրը։
Ցեզարիա Բոդուեն դե Կուրտենե լեհ.՝ Cezaria Baudouin de Courtenay-Ehrenkreutz-Jędrzejewiczowa | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 2, 1885[1] |
Ծննդավայր | Տարտու, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | փետրվարի 28, 1967[1] (81 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն[2] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և Լեհաստան |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Մասնագիտություն | մարդաբան, համալսարանի դասախոս, ազգագրագետ, արվեստագետ, ազգագրագետ և լեզվաբան |
Աշխատավայր | Վիլնյուսի համալսարան և Վարշավայի համալսարան |
Ամուսին | Max Vasmer?, Stefan Ehrenkreutz? և Janusz Jędrzejewicz? |
Ծնողներ | հայր՝ Իվան Բոդուեն դե Կուրտենե |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Լեհական արվեստի և գիտության արտասահմանյան միություն |
Cezaria Jędrzejewicz Վիքիպահեստում |
Բոդուեն դե Կուրտենեն սկզբում ստացել է տնային կրթություն, 1893 թվականին ընտանիքով Կրակով տեղափոխվելուց հետո նա սկսել է սովորել գիմնազիայում[3]։ 1900 թվականից ուսումը շարունակել է Սանկտ Պետերբուրգում, սովորել կանանց բարձրագույն դասընթացներում, այնուհետև՝ որպես կամավոր Սանկտ Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական բաժնում, որն ավարտել է այն 1911 թվականին և պաշտպանել ատենախոսություն Պտաշիցկիի հրատարակած 16-րդ դարի լեհական աղոթագրքի լեզվի վերաբերյալ։ Ավարտելուց հետո նա դասավանդել է Վարշավայում մասնավոր գիմնազիաներում[4]։ 1922 թվականին պաշտպանել է իր դոկտորական ատենախոսությունը Վարշավայի համալսարանում Սուրբ Սեսիլիա լեհ.՝ Św. Cecylia – przyczynek do genezy apokryfów ապոկրիֆների ծագման հարցի շուրջ[5]։ 1924 թվականից ազգագրություն և էթնոլոգիա է դասավանդել Վիլնյուսի Ստեֆան Բատորիի անվան համալսարանում։ 1929 թվականից եղել է պրոֆեսոր[6]։ 1933 թվականին նա նույն պաշտոնով տեղափոխվել է Վարշավայի համալսարանում։ Բոդուեն դե Կուրտենեն 1935 թվականին դարձել է Վարշավայի Ազգագրական թանգարանի հիմնադիրներից մեկը[7]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկման հետ նա փախել է Լեհաստանից և հայտնվել Պաղեստինում, որտեղ դարձել է Լեհաստանի գիտական ինստիտուտի հիմնադիրներից մեկը։ Այնտեղ կազմակերպվել է Լեհաստանի 2-րդ կորպուսի զինվորականների պատրաստումը։ 1947 թվականից ապրել և աշխատել է Լոնդոնում, որտեղ դարձել է արտերկրի լեհական գիտական ընկերության համահիմնադիրներից մեկը։ Նա դասավանդել է արտերկրի լեհական համալսարանում, իսկ 1958 թվականից նշանակվել է ռեկտոր[8]։
Բոդուեն դե Կուրտենեն սկզբում ամուսնացած էր իր հոր աշակերտ Մաքս Վասմերի հետ, նա բաժանվեց նրանից և նորից ամուսնացավ իրավագիտության պրոֆեսոր և Լեհաստանի սենատոր Ստեֆան Էրենկրոյցի հետ։ Նրանից նույնպես բաժանվել է և ամուսնացել երրորդ անգամ։ Նրա ամուսինը՝ Յանուշ Յեդժեևիչը, Լեհաստանի նախկին վարչապետն էր[9]։
Բոդուեն դե Կուրտենեն մահացել է 1967 թվականի փետրվարի 28-ին Լոնդոնում 82 տարեկան հասակում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.