From Wikipedia, the free encyclopedia
Տևտոբուրգյան անտառի ճակատամարտ (գերմաներեն՝ Varusschlacht - "Վարոսի ճակատամարտ"), ճակատամարտ միացյալ գերմանական ցեղերի և Հռոմեական կայսրության զորքերի միջև, որը վճռական նշանակություն ունեցավ Հռոմի և գերմանացիների հետագա հարաբերությունների համար և փաստորեն սկիզբ ծառայեց հռոմեացիներին՝ Գերմանիայի տարածքներից հետզհետե դուրս մղման գործում։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Թվական | 9 թ. սեպտեմբերի 9-ից 11 |
---|---|
Մասն է | Հռոմ-Գերմանական պատերազմներ |
Վայր | Տևտոբուրգյան անտառ (ժամանակակից Գերմանիայի Ստորին Սաքսոնիա և Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա մարզերի սահմանակից շրջանում) |
Հակառակորդներ | |
Գերմանական ցեղեր | Հռոմեական կայսրություն |
Հրամանատարներ | |
Արմինիոս | Քվինտիլիոս Վարոս † |
Կողմերի ուժեր | |
17,000-25,000 | 3 Հռոմեական լեգեոններ, 3 ալաներ և 6 օժանդակ կոհորտներ, հավանաբար 20,000 - 25,000 |
Ռազմական կորուստներ | |
Անհայտ, սակայն շատ ավելի քիչ հռոմեական կորուստներից | Ավելի քան 20,000 |
Ընդհանուր կորուստներ |
Ճակատամարտը տեղի ունեցավ 9 թ. սեպտեմբերի 9-ից 11-ը, Տևտոբուրգյան անտառում (ժամանակակից Գերմանիայի Ստորին Սաքսոնիա և Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա մարզերի սահմանակից շրջանում)։ Հռոմեական զորքերի հրամանատարն էր կուսակալ Քվինտիլիոս Վարոսը, գերմանական ցեղային միության ուժերին ղեկավարում էր Հերուսկների ցեղապետ Արմինիոսը։
Դարանակալ գերմանացիներին հաջողվեց ոչնչացնել հռոմեական զորքերը (հռոմեական անձնակազմի կորուստները հասնում էին 25 հազարի) ու մեկ առ միշտ կանգնեցնել հռոմեացիների առաջխաղացումը Գերմանիայում։ Անսպասելի ու սարսափելի պարտության պատճառով Վարոսը ինքնասպանություն գործեց, իսկ գերի ընկած հռոմեացի զինվորները զանգվածորեն սպանվեցին գերմանացիների կողմից։
Տևտոբուրգյան անտառի ճակատամարտը հետագայում Գերմանիայում դարձավ ազգային հպարտությունը ոգեշնչող խորհրդանիշ և ազգայնականությունը խթանող գովերգություն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.