From Wikipedia, the free encyclopedia
Տուրգայի սարավանդ, Տուրգայան սեղանաձև երկիր, Ղազախ․ ՍՍՀ հյուսիս արևմուտքում։ Գտնվում է Հարավային Ուրալի ու Մուհոշարների և Ղազախական մանրաբլուրների միջև։ Երկարությունը 630 կմ է, լայնությունը՝ մոտ 300 կմ, բարձրությունը՝ 200-300 մ։ Առանցքային մասին զուգահեռ ձգվում է Տուրգայի ձորակը։ Մակերևույթը բաղկացած է պալեոգենի ու նեոգենի կավային և ավազային նստվածքներից։ Տուրգայի սարավանդի հյուսիսային մասը թույլ մաս նատված է ցածրաբլուրներով, ուվալներով, ոչ խորը լճափոսերով, հարավ, մասը՝ սեղանաձև բարձրացումներով։ Կլիման խիստ ցամաքային է։ Հյուսիսային մասում զբաղվում են ոչ ոռոգովի հողագործությամբ, հարավային մասը արոտավայրեր են։ Տուրգայի սարավանդի սահմաններում կան երկաթի, բոքսիտների, քարածխի և այլ հանքավայրեր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.