Տուստլա-Գուտիեռես
քաղաք Մեքսիկայում From Wikipedia, the free encyclopedia
քաղաք Մեքսիկայում From Wikipedia, the free encyclopedia
Տուստլա-Գուտիեռես (իսպ.՝ Tuxtla Gutiérrez), քաղաք Մեքսիկայում, Չիապաս նահանգի մայրաքաղաքը, ինչպես նաև համանուն մունիցիպալիտետի վարչական կենտրոնը։ Բնակչությունը, ըստ 2020 թվականի մարդահամարի տվյալների, 578 830 մարդ էր[3]։
Տուստլա-Գուտիեռես | |
---|---|
Տեսակ | locality of Mexico? և մեծ քաղաք |
Երկիր | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Վարչատարածք | Tuxtla Gutiérrez?[1] |
ԲԾՄ | 529 մետր[2] |
Բնակավայրը նախաիսպանական շրջանում հիմնադրել է սոկե ժողովրդը, որը այն անվանել են Կոյատոկ, որը կարող է թարգմանվել որպես ճագարի վայր։
1486 թվականին տարածաշրջանը նվաճել են ացտեկները, իսկ բնակավայրը վերանվանվել է Տոչտլան, որը նահուատլերեն լեզվով համարժեք էր սոկեական անվանմանը։
Գաղութացման շրջանում իսպանացիները անունը փոխել են ավելի ընթեռնելի տարբերակով՝ Տուստլայով։
1813 թվականի հոկտեմբերի 29-ին բնակավայրը ստացել է վիլլայի կարգավիճակ, իսկ 1829 թվականի հուլիսի 27-ին նահանգապետ Էմետերիո Պինեդան նրան շնորհել է քաղաքի կարգավիճակ։
1848 թվականի մարտի 31-ին քաղաքի անվանմանը ավելացվել է Խոակին Միգել Գուտիեռեսի ազգանունը՝ ի պատիվ քաղաքի բնիկ՝ 1832-1835 թվականներին Չիապասի նահանգապետի։
1892 թվականի օգոստոսի 11-ին քաղաք է դարձել է Չիապաս նահանգի մայրաքաղաքը։
1910 թվականին քաղաքում բացվել է հանրային գրադարան։
1965 թվականի հուլիսի 24-ին Սուրբ Մարկոսի ծխական կենտրոնը հիմնադրել է Տուսթլա Գուտիեռեսի թեմը[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.