From Wikipedia, the free encyclopedia
Տուլիո Սերաֆին (իտալ.՝ Tullio Serafin, սեպտեմբերի 1, 1878[1][2], Rottanova, Կավարձերե, Վենետիկ, Վենետո, Իտալիա[3] և Կավարձերե, Վենետիկ, Վենետո, Իտալիա[2] - փետրվարի 2, 1968[4][1][2], Հռոմ, Իտալիա[2]), իտալացի դիրիժոր։ Հայտնի է հատկապես որպես օպերային դիրիժոր։ 1909-14 թթ. զբաղեցրել է Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնի գլխավոր դիրիժորի պաշտոնը, 1924-34 թթ. ղեկավարել է Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերա» թատրոնի նվագախումբը։ Սերաֆինը իտալական դիրիժորական դպրոցի նշանավոր ներկայացուցիչ է. նրա կատարումները առանձնանում են հնչեղության հավասարակշռությամբ և վառ արտահայտչականությամբ։ Դիրիժորի բազմաթիվ ձայնագրությունները հասանելի են ձայնասկավառակների միջոցով։ Սերաֆինը նպաստել է օպերային երգչուհիներ Ռոզա Պոնսելի և Մարիա Կալլասի բեմական կարիերայի առաջխաղացմանը։
Տուլիո Սերաֆին իտալ.՝ Tullio Serafin | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 1, 1878[1][2] |
Ծննդավայր | Rottanova, Կավարձերե, Վենետիկ, Վենետո, Իտալիա[3] կամ Կավարձերե, Վենետիկ, Վենետո, Իտալիա[2] |
Մահացել է | փետրվարի 2, 1968[4][1][2] (89 տարեկան) |
Մահվան վայր | Հռոմ, Իտալիա[2] |
Քաղաքացիություն | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Մայրենի լեզու | իտալերեն |
Կրթություն | Միլանի կոնսերվատորիա |
Մասնագիտություն | դիրիժոր և երաժշտական ղեկավար |
Ամուսին | Elena Rakowska? |
Անդամություն | Մասոնականություն[3] |
Tullio Serafin Վիքիպահեստում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.