բրազիլական Ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Էդուարդո Գոնսալվես դե Անդրադե (բրազ.-պորտ.՝ Eduardo Gonçalves de Andrade, հունվարի 25, 1947[1], Բելու Օրիզոնտի, Բրազիլիա[2], առավել հայտնի է որպես Տոստաո[4] (պորտ.՝ Tostão), բրազիլացի ֆուտբոլիստ, հարձակվող[5][6]։ Հանդես է եկել «Ամերիկա Մինեյրո», «Կրուզեյրո» և «Վասկո դա Գամա» ակումբներում։ Բրազիլիայի հավաքականի կազմում անցկացրել է 65 հանդիպում և խփել 35 գոլ։
Անձնական տվյալներ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Բրազիլիա | |||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 25, 1947[1] (77 տարեկան) | |||||||||||
Ծննդավայր | Բելու Օրիզոնտի, Բրազիլիա[2] | |||||||||||
Հասակ | 170 սանտիմետր | |||||||||||
Քաշ | 69 կիլոգրամ[3] | |||||||||||
Դիրք | հարձակվող | |||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||
| ||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||
| ||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||
| ||||||||||||
| ||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
1970 թվականի աշխարհի չեմպիոն։ 1971 թվականի Հարավային Ամերիկայի լավագույն ֆուտբոլիստ, «Կրուզեյրո» ակումբի պատմության լավագույն ռմբարկու[7] ՊՍՀՖՖ-ի վարկածով 20-րդ դարի Հարավային Ամերիկայի լավագույն խաղացողների շարքում զբաղեցնում է 14-րդ տեղը։ World Soccer ամսագրի վարկածով 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստների շարքում զբաղեցնում է 55-րդ տեղը, Placar ամսագրի վարկածով Տոստաոն 48-րդ տեղում է։ Ընդգրկվել է նաև 20-րդ դարի լավագույն խաղացողների ցանկում՝ ըստ Voetbal International-ի[8]։
Տոստաոն սկսել է խաղալ «Ամերիկա Մինեյրո» ակումբում, որտեղ հայտնվել է թիմի մարզիչ Օռլանդո Անդրադեի շնորհիվ։ Նա ժամանակին խաղացել է հոր՝ Էդուարդոյի հետ «Իտաի Վիլելա» ակումբում։ Հետագայում Տոստաոն հիշել է. «Ես նրան շատ բան եմ պարտական։ Եթե նա չլիներ, ես ֆուտբոլիստ չէի դառնա։ Ես փոքր էի հասակով և ուժերս բավարար չէին։ Բայց նա միշտ ասում էր, որ մարզիկ-ֆուտբոլիստների և ուժայինների դարն ավարտվում է, ուժին փոխարինելու է գալիս խելքը՝ բազմապատկված խորամանկությամբ և ճարպկությամբ»։
15 տարեկանում Տոստաոն սկսել է հանդես գալ թիմի հիմնական կազմում։ Նույն թվականին նա ընդգրկվել է նահանգի պատանեկան հավաքականում։ Նրա կազմում 1963 թվականին Տոստաոն հաղթել է Բրազիլիայի առաջին հավաքականին՝ խփելով իր թիմի երկու գոլերը։ Այս հաջողությունից հետո Տոստաոն դարձել է բրազիլական ֆուտբոլի գլխավոր ծագող աստղերից մեկը[9]։
1968 թվականին Բրազիլիայի գավաթի՝ «Կորինտիանսի» հետ խաղում Տոստաոն ձախ աչքի վնասվածք է ստացել։ Գնդակը հետ մղելիս հակառակորդ թիմի խաղացող Դիտաոն խփել է Էդուարդոյի ձախ աչքին։ Նրա մոտ ցանցաթաղանթի շերտազատում է տեղի ունեցել։
Ֆուտբոլիստը վիրահատվել է Հյուսթոնում։ Նա կրկին սկսել է ֆուտբոլ խաղալ, սակայն մեկ տարի անց նա կրկին վատացել է։ Ստիպված է եղել իրականացնել կրկնակի վիրահատություն. դրանից հետո Տոստաոն շատ հազվադեպ էր խաղում գլխով՝ վախենալով ցանցաթաղանթի վնասվածքի կրկնվելուց[7]։
ԱԱ-1970-ի ընտրական խաղերում Տոստաոն թիմի հիմնական ռմբարկուներից էր։ Բացի այդ, նա մեծ թվով գոլային փոխանցումներ է կատարել[10]։ Խաղի բարձր մակարդակ նա ցուցադրել է նաև 1970 թվականին Մեքսիկայում կայացած աշխարհի հաղթական առաջնությունում, որտեղ քառորդ եզրափակչում երկու գոլով է աչքի ընկել Պերուի դեմ խաղում (4:2)։ 26 տարեկանում, արդեն դառնալով աշխարհի չեմպիոն, Տոստաոն ավարտել է ֆուտբոլիստի կարիերան աչքի խնդիրների պատճառով։
Ստացել է բարձրագույն բժշկական կրթություն։ Հետագայում Տոստաոն դարձել է բրազիլացի առաջատար լրագրողներից և մեկնաբաններից մեկը։
Ակումբ | Մրցաշար | Լիգա[11] | ՄՆՄ[12] | ԼԳ | Այլ[13] | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Կրուզեյրո | 1963 | ? | 6 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | ? | 6 |
1964 | ? | 13 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | ? | 13 | |
1965 | ? | 16 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | ? | 16 | |
1966 | ? | 18 | 8 | 4 | 0 | 0 | 0 | 0 | ? | 22 | |
1967 | ? | 20 | 5+ | 6 | 10 | 5 | 2 | 1 | ? | 32 | |
1968 | ? | 20 | 6+ | 8 | 0 | 0 | 0 | 0 | ? | 28 | |
1969 | ? | 16 | 3+ | 4 | 0 | 0 | 0 | 0 | ? | 20 | |
1970 | ? | 9 | 11+ | 12 | 0 | 0 | 0 | 0 | ? | 21 | |
1971 | 22 | 9 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 22 | 9 | |
1972 | ? | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | ? | 3 | |
Ընդհանուր | ? | 130 | 33+ | 34 | 10 | 5 | 2 | 1 | ? | 170 | |
Վասկո դա Գամա | 1972 | 40 | 6 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 40 | 6 |
1973 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 1 | 4 | 1 | |
Ընդհանուր | 40 | 6 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 1 | 44 | 7 | |
Ընդհանուր կարիերայում | ? | 136 | 33+ | 34 | 10 | 5 | 6 | 2 | ? | 177 |
Աղբյուր
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.