Թոբի Սթիվենս (անգլ.՝ Toby Stephens, ապրիլի 21, 1969[1][2][3], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան։ Ճանաչում է ձեռք բերել «Մեռիր, բայց ոչ հիմա» ֆիլմում Գուստավ Գրեյվզի դերը[6][7] և կապիտան Ֆլինտի դերը «Սև առագաստներ» հեռուստասերիալում մարմնավորելու շնորհիվ։
Թոբի Սթիվենս անգլ.՝ Toby Stephens | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 21, 1969[1][2][3] (55 տարեկան) |
Ծննդավայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Լոնդոնի դրամատիկական և երաժշտական արվեստի ակադեմիա[4][3], Aldro?[3] և Seaford College?[3] |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան, թատրոնի դերասան և հեռուստատեսային դերասան |
Ժանրեր | Շեքսպիրի կատակերգություն |
Ծնողներ | հայր՝ Ռոբերտ Սթիվենս[3], մայր՝ Մեգի Սմիթ[3] |
Ամուսին(ներ) | Աննա-Լուիզ Փլոուման[3] |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենասագրություն
Թոբի Սթիվենսը ծնվել է Լոնդոնում, բրիտանացի հայտնի դերասաններ Մեգի Սմիթի և Ռոբերտ Սթիվենսի ընտանիքում։ Նա ունի նաև մեծ եղբայր՝ Քրիս Լարկինը, նա նույնպես դերասան է, բայց այդքան էլ հայտնի չէ։
Սովորել է նախապատրաստական Էլդրո դպրոցում, Շեկլֆորդից ոչ հեռու, Սուրեյի կոմսությունում, հետագայում Սիֆորդսկական քոլեջում, Արևմտյան Սուսեկս[8]։ Սովորել է Լոնդոնի երաժշտական և դրամատիկ արվեստի ակադեմիայում[9]։ Սթիվենսի կարիերան սկսվել է 1992 թվականին Օթելլոյի դերից «Օրլանդո» ֆիլմում։ Հետագայում նա պարբերաբար հայտնվում էր հեռուստատեսային տարբեր ծրագրերի ժամանակ, ինչպես նաև թատերական բեմում։
Այսօր նա այդքան էլ հայտնի չէ արտասահմանում, ինչպիսիք են՝ Քոլին Ֆերթը և Հյու Գրանտը, բայց իր հայրենիքում նա հեռուստադիտողների սիրելին է։
Սթիվենսը BBC- ամենասիված դերասան է, նա հայտնվում է ընկերության բազմաթիվ հեռուստասերիալներում[10]։ Դրանցից ավելի հայտնի են՝ «Լրտեսներ Քեմբրիջից», որը հայտնի Քեմբրիջի հնգյակի մասին է և Ջեյն Էյրը (2006), Շառլոթ Բրոնտեի համանուն վեպի էկրանավորումը[11]։
Անձնական կյանք
2001 թվականից Սթիվենսն ամուսնացած է նորզելանդացի դերասանուհի Աննե Լուից Փլաումանի հետ։ Նրանք ունեն երեք երեխա. որդին՝ Էլի Ալիսթեր (ծնվել է 2007 թվականի մայիսին)[12][13] և աղջիկները՝ Թալլուլը (ծնվել է 2009 թվականի մայիսին)[14] և Կուրան (ծնվել է 2010 թվականի սեպտեմբերին)[15]։
Ֆիլմագրություն
Թվական | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
1992-1992 թվականներ | Երիցուկների դաշտ | The Camomile Lawn | Օլիվեր |
1992 թվական | Օրլանդո | Orlando | Օթելլո |
1996 թվական | Տասներկուերորդ գիշեր | Twelfth Night: Or What You Will | դուքս Օրսինո |
1996-1996 թվականներ | Անծանոթուհին Ուայլդֆել Հոլլից | The Tenant of Wildfell Hall | Գիլբերգ Մարկհեմ |
1997 թվական | Փերիների հետ - կատարները վատ են | Photographing Faires | Չարլզ Քասթլ |
1998 թվական | Զարմուհի Բեթթա | Cousin Bette | Վիկտորին Յուլո |
1999 թվական | Sunset Heights | Լյուկ Բրեդլի | |
1999 թվական | Օնեգին | Onegin | Վլադիմիր Լենսկի |
2000 թվական | The Announcement | Ռոսս | |
2000 թվական | Մեծն Գեթսբին | The Great Gatsby | Ջեյ Գեթսբի |
2000 թվական | Տիեզերական կավբոյներ | Space Cowboys | երիտասարդ Ֆրենկ |
2001-2001 թվականներ | Իդեալական անծանոթներ | Perfect Strangers | Չարլզ |
2002 թվական | Մոլեգնություն | Possession | Ֆերգյուս Վուլֆ |
2002-2002 թվականներ | Նապոլեոն | Napoléon | Ալեքսանդր I |
2002 թվական | Մեռիր, բայց ոչ հիմա | Die Another Day | Գուստավ Գրեյվզ |
2003-2003 թվականներ | Լրտեսներ Քեմբրիջից | Cambridge Spies | Քիմ Ֆիլբի |
2003-2003 թվականներ | Պուարո Ագատի Քրիստի | Agatha Christie's Poirot | Ֆիլիպ Բլեյք |
2004 թվական | Տերկել և տհաճություն | Terkel i knibe | Ջասթին (ձայն) |
2004 թվական | Լոնդոն | London | Կազանովա |
2005 թվական | Ամառային գիշերվա երազ | El sueño de una noche de San Juan | Դեմետրի (ձայն) |
2005 թվական | Ապստամբություն | The Rising: Ballad of Mangal Pandey | կապիտան Ուիլյամ Գորդոն |
2005-2005 թվականներ | Մահացածների հարություն | Waking the Dead | բժիշկ Նիկ Հենդերսոն |
2005 թվական | Թագուհու քույրը | The Queen's Sister | Տոնի Արմսթրոնգ Ջոնս - Լորդ Սնոուդոն |
2006 թվական | Լավագույն մարդը | The Best Man | Փիթեր Թրեմեյն |
2006 թվական | Թագավորական հիաձիգ Շարպի փորձությունը | Sharpe's Challenge | Դոդ |
2006 թվական | Մութ անկյուններ | Dark Corners | բժիշկ Վուդլեյ |
2006 թվական | Revealed | պատմող | |
2006 թվական | Մեկուսացում | Severance | Հարիս |
2006-2006 թվականներ | Ջեյն Էյր | Jane Eyre | Էդվարդ Ռոչեսթեր |
2007-2007 թվականներ | The Wild West | Ջորջ Քասթեր | |
2007 թվական | One Day | միստր Բուկել | |
2008-2008 թվականներ | Wired | Քրոուֆորդ Հիլ | |
2009-2009 թվականներ | Ռոբին Հուդ | Robin Hood | արքայազն Ջոն |
2010-2010 թվականներ | Պատասխան հարված | Strike Back | Ֆրենկ Արլինգթոն |
2010 թվական | Միս Մարպլ. Կապույտ խորդենի | Marple: The Blue Geranium | Ջորջ Պրիչարդ |
2010 թվական | The Lost Explorer | Ջերալդ Փիկեր Սմիթ | |
2011-2011 թվականներ | Օրենք և կանոն. Լոնդոն | Law & Order: UK | բժիշկ Մարտին Միդլբրուկ |
2012 թվական | All Things to All Men | Ռայլի | |
2012-2012 թվականներ | Լյուիս | Lewis | Դևիդ Քոննելի |
2012-2012 թվականներ | Mystery! | ||
2010-2012 թվականներ | Կռվարարները | Vexed | դետեկտիվ Ջեք Արմսթրոնգ |
2012 թվական | Theatre of Dreams | բժիշկ Ֆարկուա | |
2012 թվական | 007 Legends | Գուստավ Գրեյվզ (ձայնավորում) | |
2013 թվական | Մեքենա | The Machine | Վինսենթ |
2014-2017 թվականներ | Սև առագաստներ | Black Sails | Կապիտան Ֆլինթ |
2015 թվական | Եվ ոչ ոք այլևս չկա | And then there were none | բժիշկ Էդվարդ Արմսթրոնգ |
2016 թվական | 13 ժամ. Բենգազի գաղտնի զինվորները | 13 Hours: The Secret Soldiers of Benghazi | Գլեն «Բաբ» Դոերթի |
2018 2021 | Տիեզերքում մոլորվածները | Lost in Space | Ջոն Ռոբինսոն |
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.