Remove ads
ամերիկացի դերասան From Wikipedia, the free encyclopedia
Թոբին Բելլ (անգլ.՝ Joseph H. Tobin, Jr., օգոստոսի 7, 1942[1], Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան, հայտնի է «Սղոց» բազմասերիանոց ֆիլմում խաղացած Ջոն Կրամեր դերով։
Ծնվել է | օգոստոսի 7, 1942[1] (82 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Բոստոնի համալսարան և Մոնկլեր նահանգային համալսարան |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, սցենարիստ, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, գրող և ռեժիսոր |
officialtobinbell.com | |
Ծնվել է Նյու Յորք նահանգի Քուինս քաղաքում և մեծացել՝ Մասաչուսեթս նահանգի Վեյմութ քաղաքում։ Նրա մայրը՝ Այլին Բել Թոբին, բրիտանական ծագմամբ տաղանդավոր դերասանուհի էր[2]։ Թոբինին ուներ քույր և եղբայր[2]։
Բելլը հաճախ խաղում էր չարագործի կամ սերիական մարդասպանի դեր և իր բոլոր դերերն առանձնանում են փափուկ և մեռելային ձայնով, նա խաղում է մարդասպանի դեր Պոլլակ Սիդնիի «Ընկերությունում» ֆիլմում և Թեոդոր Կաչինսկու «Ունաբոմբեր․Իրական պատմություն» ֆիլմում, խաղալով Ունաբոմբերի դեր, 2004 թվականին նկարահանված «Սղոց» ֆիլմում և նրա «Սղոց 2», «Սղոց 3», «Սղոց 4», «Սղոց 5», «Սղոց 6», «Սղոց 7/3D», «Սղոց 8» սիքվելներում խաղացել է նաև սերիական մարդասպան մոլագար Ջոն Քրամերի դերը, ով ուզում էր, որ մյուսներն էլ՝ խորամանկ «խաղերի» միջոցով, իմանան կյանքի գինը[3]։
2006 թվականին «Լավագույն չարագործ» անվանակարգում նա ստացավ MTV կինոմրցանակ, 2007 թվականին նա կրկին ստացավ նույն մրցանակը նուըն անվանակարգում և «Fuse TV/Fangoria»-ից մրցանակ ստացավ սղոցով «Լավագույն դահիճ» անվանակարգում[4]։
Բացի հեռուստատեսային ֆիլմերում նկարահանելուց, Բելլը նկարահանվում էր բազմաթիվ հեռուստատեսային շոուների առանձին դրվագներում, ինչպիսիք են՝ «Հմայվածները», «Սաինֆելդ», «Նրան անվանում են Նիկիտա», «Գաղտնի նյութեր», «Աստղային դարպասներ։ ՍԳ-1», «Լրտեսուհի», «Արևմտյան թև», «Ձևացնող», «Կլան Սոպրանո», «Նյու Յորքի ոստիկանություն», «24 ժամ», «Շտապօգնություն» և «Վճռական Ուոքեր․Արդարություն տեխասական ոճով»։
2009 թվականի հոկտեմբերի 3-ին՝ Chiller-Eyegore մրցանակաբաշխության ժամանակ, Բելլը ստացավ «Լավագույն չարագործ» տիտղոսը[5]։
Տարեթիվ | Ռուսական անվանում | Օրիգինալ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1973 | Մանհեթեն | Manhattan | Երիտասարդը փողոցում (մակագրերում նշված չէ) |
1981 | Սովորական խելագարության պատմություն | Storie di ordinaria follia | Բեռ Պետրոն (մակագրերում նշված չէ) |
1982 | Սոֆիի ընտրությունը | Sophie’s Choice | թղթակից |
1982 | Վերդիկտ | The Verdict | դատարանի դիտորդ (մակագրերում նշված չէ) |
1982 | Տուտսի | Tootsie | Մատուցող (մակագրերում նշված չէ) |
1985 | Թուրք 182 | Turk 182! | Սերժանտը կամրջի վրա |
1988 | Միսիսիպին կրակի մեջ] | Mississippi Burning | լրտես Սթոուկս |
1989 | Անմեղ | An Innocent Man | Զիկ |
1989 | Կատարյալ վկա | Perfect Witness | Դիլլոն |
1990 | Տեղաշարժ ըստ փուլի | Loose Cannons | Գեռբեր |
1990 | Հաճելի տղաներ | Goodfellas | Պայմանական վաղաժամկետ ազատման վերահսկիչ |
1990 | Գիժ ոստիկանները | Broken Badges | Մարտին Վալենթայն |
1990 | Ինչ-որ մեկի կերպարով | False Identity | Մարշալ Երիկսոն |
1991 | Սերը, սուտն ու սպանությունը | Love, Lies and Murder | էլ Ստատս |
1991 | Բռնության հարսնացու | Vendetta: Secrets of a Mafia Bride | Բարմեն |
1992 | Ռուբի | Ruby | Դեվիդ Ֆերրի |
1992 | Calendar Girl, Cop, Killer? The Bambi Bembenek Story | ||
1993 | Եռման կետ | Boiling Point | Ռոտ |
1993 | Sex, Love and Cold Hard Cash | Sex, Love and Cold Hard Cash | Մենսֆիլդ |
1993 | Ընկերություն | The Firm | Ալբինոս |
1993 | Կրակի գծում | In the Line of Fire | Մենդոսա |
1993 | Ամեն ինչ պատրաստ է | Malice | Էռլ Լիմուս |
1994 | Կարմիր վանդակներ | Deep Red | Ուորեն Ռիկման |
1994 | Մահացածի վրեժը | Dead Man’s Revenge | Բալլոկ |
1994 | Մահացու վախ | Mortal Fear | բժիշկ Էլվին Խեյս |
1994 | Նոր Եդեմ | New Eden | Արես |
1995 | Արագ և մեռած | The Quick and the Dead | Դոգ Կելի |
1995 | Մոլագար | Serial Killer | Ուիլյամ Լուչանո Մորրանո |
1996 | Դայակի գայթակղություն | The Babysitter’s Seduction | детектив Фрэнк О’Киф |
1996 | Ունաբոմբեր. Կեղծ պատմություն | Unabomber: The True Story | Թեոդոր Կաչինսկի |
1996 | Cheyenne | Маршал Тойнби | |
1998 | Մի տաք օր | One Hot Summer Night | Վինսենթ Դե Վիլլ |
1998 | Գիշերային ծանրոց | Overnight Delivery | Ջոն Բիզլի |
1998 | Լավագույններից լավագույնը 4․Առանց նախազգույշացման | Best of the Best: Without Warning | Լուկաստ Սլավա |
1989 | Մաֆիայի ռեքֆիեմը | Brown’s Requiem | Stan the Man |
1999 | 4-րդ հարկ | The 4th Floor | Փականագործ |
2000 | Ճանապարհ դեպի Էլդորադո | The Road to El Dorado | Սարագոսա |
2001 | Մարդասպանը մոտ է | Good Neighbor | Ջեֆրի Մարտին |
2002 | Սև դիմակ 2։ Դիմակների քաղաքը | Black Mask 2: City of Masks | Մոլոխ |
2002 | Սատուրնի ստվերը | Power Play | Կլեմենս |
2004 | Սղոց․ Գոյատևման խաղ | Saw | Ջոն Քրամեր |
2005 | Սղոց 2 | Saw II | Ջոն Քրամեր |
2006 | Սղոց 3 | Saw III | Ջոն Քրամեր |
2007 | Կենդանի թաղվածներ | Buried Alive | Լեստեր |
2007 | Գայթակղություններ 2 | Decoys 2: Alien Seduction | Պրոֆեսոր Էրվին Բակտոն |
2007 | Չար․ Մի մտածիր այդ մասին | The Haunting Hour: Don’t Think About It | Անծանոթ |
2007 | Բուգեման 2 | Boogeyman 2 | բժիշկ Միշել Ալլեն |
2007 | Սղոց 4 | Saw IV | Ջոն Կրամեր |
2008 | Սղոց 5 | Saw V | Ջոն Կրամեր |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.