իտալացի երգիչ (բարիտոն From Wikipedia, the free encyclopedia
Տիտտա Ռուֆֆո (իսկական անունը և ազգանունը՝ Կաֆիեռո Տիասաւ Ռուֆֆո, հունիսի 9, 1877[1][2], Պիզա, Տոսկանա, Իտալիա[3][2] - հուլիսի 5, 1953[3][2], Ֆլորենցիա, Իտալիա[3][2]), իտալացի երգիչ (բարիտոն)։
Տիտտա Ռուֆֆո | |
---|---|
Բնօրինակ անուն | իտալ.՝ Titta Ruffo |
Ծնվել է | հունիսի 9, 1877[1][2] Պիզա, Տոսկանա, Իտալիա[3][2] |
Երկիր | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Մահացել է | հուլիսի 5, 1953[3][2] (76 տարեկան) Ֆլորենցիա, Իտալիա[3][2] |
Գերեզման | Միլանի մոնումենտալ գերեզմանատուն[4] |
Մասնագիտություն | օպերային երգիչ |
Երգչաձայն | բարիտոն[1][2] |
Գործիքներ | վոկալ[1][2] |
Titta Ruffo Վիքիպահեստում |
1896 թվականին ընդունվել է Հռոմի «Սանտա Չեչիլիա» ակադեմիան, երգեցողություն պարապել Վ․ Պերսիկինիի մոտ, մասնավոր դասեր է առել Ս․ Սպարապանիից և Լ․ Կասսինիից։ Բեմելը՝ 1898 թվականին, Հռոմի «Կոստանցի» թատրոնում (մունետիկի դերերգը Վագների «Լոենգրին»-ում)։ Երգել է Իտալիայի տարբեր քաղաքների օպերային թատրոններում (այդ թվում՝ Միլանի «Լա Սկալա»-ում)։ 1900 թվականից մեծ հաջողությամբ հանդես է եկել աշխարհի խոշորագույն օպերային բեմերում (Ռուսաստանում առաջին անգամ՝ 1905 թվականին)։ Իտալիայում ֆաշիստ, վարչակարգի հաստատումից հետո Տիտտա Ռուֆֆոն հեռացել է հայրենիքից։ Տիտտա Ռուֆֆոն օժտված էր հազվադեպ գեղեցիկ և հարուստ տեմբրի, լայն ձայնածավալի հզոր ձայնով, դրամատիկ․ վառ տաղանդով։ Դերերգերից են՝ Ֆիգարո (Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ»), Ռիգոլետտո, ժերմոն, Յագո (Վերդիի «Ռիգոլետտո», «Տրավիատա», «Օթելլո»), Համլետ (Թոմայի «Համլետ»), Սկարպիա (Պուչչինիի «Տոսկա»), Տոնիո (Լեոնկավալլոյի «Պայացներ»), Բորիս Դողունով (Մուսորգսկու «Բորիս Դողունով»), Դև (Ռուբինշտեյնի «Դև»)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.