Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Տիչինո (գերմ.՝ Tessin, լատին․՝ Ticinus, իտալ.՝ Ticino), գետ Շվեյցարիայում և Իտալիայում՝ Պո գետի ձախ վտակը։ Անվանումն ստացել է շվեյցարական Տիչինո կանտոնի անունից։
Տիչինո | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 248 կմ |
Ավազանի մակերես | 7228 կմ² |
Ջրահոսք | |
Ակունք | Սեն Գոթարդ |
Գետաբերանի տեղակայում | Պո |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Brenno?, Moesa?, Canale Scolmatore di Nord Ovest?, Naviglio di Bereguardo?, Canale Cavour?, Q2997258?, Naviglio Pavese?, Arno?, Q3664418?, Q3830227?, Q3934211?, Roggia Carona?, Vernavola?, Q3976105? և Navigliaccio? |
Ջրի մարմիններ | Լագո Մաջորե |
Երկիր | Շվեյցարիա, Իտալիա |
Երկրամաս | Տիչինո, Լոմբարդիա և Պիեմոնտ |
Ջրահավաք | Պո գետի ավազան |
Գետն սկզիբ է առնում Շվեյցարիայի Բեդրետտո հովտից՝ Վալե և Տիչինո կանտոնների սահմանագծին, անցնում է Ալպյան սառցադաշտով, նախքան Իտալիա հասնելը հոսում է Լագո Մաջորեով։ Պո գետ է թափվում Պավիայից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Գետն ունի մոտ 248 կմ երկարություն։ Գետի ավազանի ամենաբարձր կետը Գրենցգիֆել գագաթն է (Մոնտե Ռոզայի ենթագագաթներից) 4,618 բարձրության վրա, որի ստորոտով հոսում է Անցա գետը՝ Տիչինոյի աջ վտակը։
Շվեյցարական հատվածում հիդրոէներգետիկայի ստեղծման նպատակով գետի վրա ամբարտակ է կառուցված, իսկ իտալական հատվածում գետն օգտագործվում է ոռոգման նպատակով։
Գալլերի լեգենդար առաջնորդ Բելովեսուսը մ.թ.ա. 600 թվականին այստեղ պարտության է մատնել Էտրուսկներին։ Տիչինո գետի հովտում է տեղի ունեցել Տիցինյան ճակատամարտը, Հաննիբալի կարթագենյան ուժերի և Պուբիլիուս Կոռնելիուս Սցիպիոնի հռոմեական ենթակաների միջև մ. թ. ա. 218 թվականի առաջին ճակատամարտը։ Ուշ միջնադարում և վաղ նորագույն շրջանում Տիչինո գետը եղել է Միլանի դքսության տարածքում, չնայած Բելինցոնայի մոտ գտնվող նրա վերին հատվածը (1500) և Լագո Մաջորեի ափերը (1513) իտալական պատերազմների ժամանակ արշավների արդյունքում գտնվել են շվեյցարական ենթակայության ներքո։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիչինո (գետ)» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.