Տիեմուե Բակայոկո

ֆրանսիացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia

Տիեմուե Բակայոկո

Տիեմուե Բակայոկո (ֆր.՝ Tiémoué Bakayoko, օգոստոսի 17, 1994(1994-08-17)[1], Փարիզ), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Չելսիից վարձավճարով հանդես է գալիս Մոնակոյի և Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում[2]։

Արագ փաստեր Տիեմուե ԲակայոկոTiémoué Bakayoko, Անձնական տվյալներ ...
Տիեմուե Բակայոկո
Tiémoué Bakayoko
Thumb
Բակայոկոն Չելսիի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ֆրանսիա
 Կոտ դ'Իվուար
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 17, 1994(1994-08-17)[1] (30 տարեկան)
Ծննդավայր Փարիզ
Հասակ 189 սմ
Քաշ 77 կգ
Դիրք հենակետային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Մոնակո
(վարձավճարով Չելսիից)
Համար 6
Պատանեկան կարիերա
2000-2004 Փարիզի 15-րդ շրջան
2004-2006 Շարանտոն
2006-2008 Մոնրուժ 92
2008-2013 Ռեն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2012-2014 Ռեն B 16 (0)
2013-2014 Ռեն 24 (1)
2014-2017 Մոնակո 63 (3)
2017-ներկա Չելսի 29 (2)
2018-2019   Միլան 31 (1)
2019-ներկա   Մոնակո 5 (0)
Ազգային հավաքական
2010 Ֆրանսիա Մ16 2 (0)
2011 Ֆրանսիա Մ17 7 (0)
2011 Ֆրանսիա Մ18 2 (0)
2014 Ֆրանսիա Մ20 3 (0)
2014-2016 Ֆրանսիա Մ21 13 (0)
2017-ներկա Ֆրանսիա 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 8-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հոկտեմբերի 8-ի, 2019
Փակել

Բակայոկոն Ռենի ակադեմիային միացել է 13 տարեկան հասակում։ 2014 թվականին 7 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց տեղափոխվել է Մոնակո[3]։ Մոնակոյի հետ 2016-17 մրցաշրջանում հաղթեց Ֆրանսիայի առաջնությունը[4] և ընդգրկվեց Չեմպիոնների Լիգայի խորհրդանշական հավաքականում[5]։ 2017 թվականին Բակայոկոն միացավ Չելսիին 40 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց[6]։

Ֆրանսիայի ազգային հավաքականում իր դեբյուտը նշել է 2017 թվականի մարտին՝ Իսպանիայի դեմ խաղում[7]։

Ակումբային կարիերա

Ռեն

Բակայոկոն Ռենի ակադեմիային միացել է 13 տարեկան հասակում[8]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2013 թվականի օգոստոսի 24-ին՝ Էվիանի դեմ արտագնա խաղում[9][10]։ Իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 26-ին՝ Թուլուզի դեմ խաղում[11]։ Ռենի կազմում Բակայոկոն անցկացրեց 28 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։

Մոնակո

2014 թվականի հուլիսի 7-ին Բակայոկոն 7 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց տեղափոխվեց Մոնակո[3][12]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 10-ին՝ Լորյանի դեմ խաղում[13]՝ այս խաղում ստանալով վնասվածք և բաց թողելով 2 ամիս[14]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց հոկտեմբերի 1-ին՝ փոխարինելով Ժոաու Մոուտինյուին Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Զենիտի դեմ խաղում[15]։ Նոյեմբերի 9-ին Բակոյոկոն հեռացվեց խաղադաշտից Սենտ-Էտիենի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 71-րդ րոպեին[16]։ Իր առաջին գոլը Մոնակոյի կազմում խփեց 2016 թվականի փետրվարի 6-ին՝ Նիսի դեմ խաղում[17]։ 2015-16 մրցաշրջանում Բակայոկոն անցկացրեց 23 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ[18]։

Thumb
Բակայոկոն Մոնակոյի կազմում 2014 թվականին

2016 թվականին Բակայոկոն որոշեց փոխել իր ապրելաոճը, որպեսզի կարողանա իրագործել իր պոտենցիալը։ Նա շքեղ վիլլայից տեղափոխվեց բնակարան, իսկ մեքենայի գույնը վարդագույնից փոխեց սև[8][19]։ Բացի այդ՝ Բակայոկոն սկսեց զբաղվել բոքսով, փոխեց իր դիետան և բարելավեց իր դիմացկունությունը[14]։ Նրան օգնում էր ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ Կլոդ Մակելելեն, ով 2016 թվականին նշանակվել էր Մոնակոյի ֆուտբոլային տնօրեն[20]։ Մակելելեն խորհուրդ էր տալիս Բակայոկոյին, թե ինչպես զարգացնել իր ֆուտբոլային կարողությունները և հոգ տանել իր մասին դաշտից դուրս[8][14][19][21]։ Արդյունքում՝ 2016 թվականին Ժերեմի Տուլալանի և Մարիո Պաշալիչի հեռանալուց հետո Բակայոկոն դարձավ Մոնակոյի հիմնական կազմի խաղացող։

2016 թվականի սեպտեմբերի 21-ին Բակայոկոն հեռացվեց խաղադաշտից Նիսի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 83-րդ րոպեին[22]։ Դեկտեմբերի 21-ին նա գոլի հեղինակ դարձավ Կանի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[23]։ Իր առաջին գոլը Չեմպիոնների Լիգայում ֆրանսիացին խփեց 2017 թվականի մարտի 15-ին՝ 1/8 եզրափակչի Մանչեսթեր Սիթիի դեմ խաղում[24][25]։ Ապրիլի 1-ին Բակայոկոն մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Ֆրանսիայի լիգայի գավաթի եզրափակչի Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում[26], սակայն Մոնակոն պարտվեց 4-1 հաշվով[27][28]։ Առաջին հանդիպումը թիմի ավագի թևկապով ֆրանսիացին անցկացրեց մայիսի 20-ին՝ Ռենի դեմ խաղում[29]։ 2016-17 մրցաշրջանում Մոնակոն հաղթեց Լիգա 1[4][30], ինչպես նաև՝ հասավ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ[31][32], որտեղ պարտվեց Յուվենտուսին[33][34]։ Բակայոկոն ընդգրկվեց Չեմպիոնների Լիգայի խորհրդանշական հավաքականում[5]։ Մոնակոյի կազմում ֆրանսիացին անցկացրեց 92 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[35][36]։

Չելսի

Thumb
Բակայոկոն Չելսիի կազմում 2017 թվականին

2017 թվականի հուլիսի 15-ին Բակայոկոն 5 տարվա պայմանագիր կնքեց Չելսիի հետ[6][37][38]։ Ակումբը նրա համար վճարեց 40 միլիոն ֆունտ ստերլինգ[39][40][41]։ Իր դեբյուտը նշեց 2017 թվականի օգոստոսի 20-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Տոտենհեմի դեմ խաղում[42][43]։ Իր առաջին գոլը Չելսիի կազմում Բակայոկոն խփեց սեպտեմբերի 12-ին՝ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Ղարաբաղ Աղդամի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով նաև գոլային փոխանցման հեղինակ և օգնելով իր թիմին հաղթել 6-0 հաշվով[44][45]։ Պրեմիեր Լիգայում առաջին գոլը խփեց հոկտեմբերի 14-ին՝ Քրիսթալ Փելասի դեմ խաղում[46]։ 2018 թվականի փետրվարի 5-ին ֆրանսիացին հեռացվեց խաղադաշտից Ուոտֆորդի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 30-րդ րոպեին[47][48]։ Մայիսի 19-ին նա մասնակցեց Անգլիայի գավաթի եզրափակչի Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում[49]՝ օգնելով Չելսիին հաղթել 1-0 հաշվով և նվաճել գավաթը[50][51]։ Իր առաջին մրցաշրջանում Բակայոկոն անցկացրեց 43 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[52]։

2018 թվականի օգոստոսի 14-ին Բակայոկոն 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Միլան[53][54][55]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 25-ին՝ փոխարինելով Լուկաս Բիլիային Նապոլիի դեմ խաղում[56][57]։ Դեկտեմբերի 18-ին Բակայոկոն հեռացվեց խաղադաշտից Բոլոնյայի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 76-րդ րոպեին[58]։ 2019 թվականի հունվարի 16-ին նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Իտալիայի սուպերգավաթի Յուվենտուսի դեմ խաղում[59], սակայն Միլանը պարտվեց 1-0 հաշվով[60][61]։ Իր առաջին գոլը Սերիա A-ում ֆրանսիացին խփեց մարտի 17-ին՝ Ինտեր Միլանի դեմ խաղում[62][63]։ Միլանի կազմում Բակայոկոն անցկացրեց 42 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[64]։

2019 թվականի օգոստոսի 31-ին Բակայոկոն վարձավճարով վերադարձավ Մոնակո[65][66][67][68]։ Առաջին հանդիպումը վերադարձից հետո անցկացրեց սեպտեմբերի 15-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Օլիմպիկ Մարսելի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[69][70]։

Միջազգային կարիերա

Բակայոկոն ներկայացրել է Ֆրանսիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում[71]։ 2011 թվականին նա մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը՝ անցկացնելով 3 հանդիպում[72], իսկ Ֆրանսիան հասավ մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ 2-1 հաշվով պարտվեց Մեքսիկային[73][74]։

Ֆրանսիայի ազգային հավաքական Բակայոկոն առաջին անգամ հրավիրվեց 2017 թվականի մարտին՝ փոխարինելով վնասվածք ստացած Պոլ Պոգբային Լյուքսեմբուրգի և Իսպանիայի դեմ խաղերի համար[75][76][77]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց 2017 թվականի մարտի 28-ին՝ փոխարինելով Ադրիան Ռաբիոտին Իսպանիայի դեմ ընկերական խաղում[7][78]։

Կարիերայի վիճակագրություն

Ակումբային վիճակագրություն

2019 թվականի հոկտեմբերի 8-ի դրությամբ[79]

Մանրամասն տեղեկատվություն Club, Մրցաշրջան ...
Club Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Առաջնություն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռեն 2013–14 Լիգա 1 24 1 3 0 1 0 28 1
Մոնակո 2014–15 12 0 1 0 3 0 2 0 18 0
2015–16 19 1 2 1 1 0 1 0 23 2
2016–17 32 2 1 0 14 1 4 0 51 3
Ընդհանուր 63 3 4 1 18 1 7 0 92 5
Չելսի 2017–18 Պրեմիեր Լիգա 29 2 5 0 5 1 4 0 43 3
Միլան (վարձավճար) 2018–19 Սերիա A 31 1 4 0 6 0 1 0 42 1
Մոնակո (վարձավճար) 2019–20 Լիգա 1 5 0 0 0 0 0 5 0
Կարիերայի ընդհանուր 152 7 16 1 29 2 13 0 210 10
Փակել

Միջազգային վիճակագրություն

2019 թվականի հոկտեմբերի 8-ի դրությամբ[79]

Մանրամասն տեղեկատվություն Ֆրանսիա, Տարի ...
Ֆրանսիա
Տարի Խաղեր Գոլեր
2017 1 0
Ընդհանուր 1 0
Փակել

Նվաճումներ

Ակումբային

Մոնակո

Չելսի

Անհատական

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.