Տափակաթաթություն

From Wikipedia, the free encyclopedia

Տափակաթաթություն

Տափակաթաթություն կամ հարթաթաթություն, ոտքի ձևախախտում, որը բնորոշվում է երկայնական, հազվադեպ լայնական կամարի հարթեցմամբ՝ կապանամկանային ապարատի թուլության հետևանքով։ Տափակաթաթության դեպքում ներբանը քսվում է գետնին ամբողջ մակերևույթով։ Ձեռքբերովի տափակաթաթությունը (բնածին հազվադեպ է լինում) ըստ զարգացման պատճառները բաժանում են ստատիկ, վնասվածքային և լուծանքային գործոնների։ Լուծանքային տափակաթաթությունը (պոլիոմիելիտի դեպքում) հազվադեպ է հանդիպում։ Հաճախ նկատվում է վնասվածքային տափակաթաթությունը (նավակոսկրի կամ ոտնաթաթի ոսկրերի կոտրվածքից հետո)։

Thumb
Հարթաթաթության օրինակ

Ստատիկ տափակաթաթությունը առավել հաճախ հանդիպող ձևն է։ Պատճառը ոտքի տարբեր գերբեռնվածություններն են, հատկապես օրգանիզմի աճման շրջանում։ Հասուն տարիքում տափակաթաթությունը զարգանում է ոտքի վրա երկար մնալիս (վիրաբույժների, վարսավիրների մոտ), գիրանալիս ևս։ Ստորին վերջույթի ոսկրերի կոտրվածքի դեպքում ստատիկ տափակաթաթությունը առաջանում է հակառակ վերջույթում։

Կանխարգելումը

Ֆիզկուլտուրա, կոշիկների ճիշտ ընտրություն։

Բուժումը

Վարժությունների հատուկ համալիր՝ ոտի և սրունքի մկանների համար, մերսում, բուժիչ միջնատակով կոշիկների օգտագործում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 629 Thumb
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.