From Wikipedia, the free encyclopedia
Տարսոնի ճակատամարտ, Անդրոնիկոս Կոմնենոսի գլխավորած բյուզանդական բանակի արշավանքը Կիլիկիայի իշխանության դեմ[1], որը տեղի է ունենում 1165 թվականին՝ Դաշտային Կիլիկայի Տարսոն քաղաքի շրջակայքում։
Թվական | 1165 թվական |
---|---|
Մասն է | Բյուզանդական արշավանքները Կիլիկիա |
Վայր | Տարսոն, Կիլիկիա |
Արդյունք | Կիլիկյան Հայաստանի հաղթանակ |
Հակառակորդներ | |
Բյուզանդական կայսրություն | Կիլիկիայի հայկական իշխանություն |
Հրամանատարներ | |
Անդրոնիկոս Ա Կոմնենոս | Թորոս Բ Ռուբինյան |
Կողմերի ուժեր | |
15 հազար | 10 հազար |
Ռազմական կորուստներ | |
| |
Ընդհանուր կորուստներ |
Կիպրոսից այստեղ տեղափոխված 15-հազարանոց բյուզանդական զորքերը մարտակարգ ընդունած մոտենում են քաղաքի մատույցներին՝ Թորոս Բ Ռուբինյանի գլխավորած Կիլիկիայի հայկական իշխանության զորքերին ընդառաջ (շուրջ 10 հազարանոց)։ Ըստ Հովհաննես Կինամոսի «Համառոտ պատմություն» աշխատության՝ ձախահարձակ լինելուց առաջ Անդրոնիկոսի հրամանով նրա բանակն ընդունում է խաչակիր օրդեններին բնորոշ սեպաձև մարտակարգ։ Հայկական կողմին հաջողվում է աննկատ թևանցել բյուզանդական կայազորներին և անակնալ թևային գրոհներով ծանր պարտության մատնել վերջիններիս[2]։ Զարգացնելով մարտավարական հաջողությունները՝ Թորոս Բ-ի զորքերը հետապնդում են բյուզանդացիներին և հիմնահատակ ոչնչացնում թշնամու նահանջող կայազորները[2]։
Բյուզանդացիների կողմից «խոզի գլուխ» մարտակարգի կիրառման կապակցությամբ առկա են հակասական կարծիքներ։ Նիկիտա Խոնիացին իր «Պատմություն» աշխատության շրջանակներում լրացնելով Հովհաննես Կինամոս միտքը, նշում է, որ այդ քայլով բյուզանդացիները արհամարհական վերաբերմունք էին ցուցաբերում Կիլիկյան հայոց պետականության նկատմամբ։ Մեզ հասած սկզբնաղբյուրային տեղեկությունները հավաստում են, որ պարտություն կրելուց հետո Թորոսին աննկատ մոտենում է իր զորքերը կորցրած հեծյալ Անդրոնիկոսը, ապա անակնկալ հարձակումով տապալում վերջինիս ձիուց։ Թիկունքից հարվածելով հայոց իշխանին՝ Անդրոնիկոսը փախուստի է դիմում՝ Թորոսին թողնելով գետնին ընկած։ Այնուամենայնիվ, շնորհիվ հուսալի զրահի ու երկար վահանի՝ Ռուբինյան իշխանը որևէ էական վնաս չի կրում[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.