Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Տարածքային ամբողջականություն կամ տարածքային անձեռնմխելիություն (հազվադեպ նաև ինտգրիտետ[1]), Միջազգային իրավունքի սկզբունք, որի համաձայն պետության տարածքը մեկ այլ պետության կողմից ռազմական ուժի սպառնալիքի, կամ այլ ոտնձգության դեպքում հանդիսանում է անձեռնմխելի[2]։
Տարածքային ամբողջականության սկզբունքն առաջին անգամ հաստատվել է ՄԱԿ-ի կանոնադրության 4-րդ հոդվածով և հետագայում զարգացում է ստացել Միջազգային անվտանգության ամրապնդման մասին հռչակագրում[3]։ Հռչակագրում նշվել է ուժի կիրառման արդյունքում ռազմական օկուպացիայի անթույլատրելիության մասին, ինչպես նաև ուժային գործողությունների անթույլատրելիությունը, որոնք այլ պետության տարածքը զավթելու նպատակ ունեն։
Ազգերի ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքների միջև կա որոշակի հակասություն։
Համաձայն Միջազգային իրավունքի սկզբունքների մասին հռչակագրի «Յուրաքանչյուր պետություն պետք է ձեռնպահ մնա ցանկացած գործողությունից, որը ուղղված է ցանկացած այլ պետության կամ երկրի ազգային միասնականության և տարածքային ամբողջականության մասնակի կամ ամբողջական խախտումը» (տարածքային ամբողջականության սկզբունք)։ Այս միջազգային փաստաթղթում հաստատվում է, որ ըստ «Ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի» «Ոչինչ չպետք է վավերացնի կամ խրախուսի ցանկացած գործողություն, որը մասնակի կամ ամբողջական խախտում է ինքնիշխան և անկախ պետությունների տարածքային ամբողջականությունը կամ քաղաքական միասնությունը, իր գործողություններում պահպանելով ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքը»[4]։ Հետևաբար, կարելի է եզրակացնել, որ տարածքային ամբողջականության սկզբունքն անկիրառելի է այն պետությունների համար, որոնք չեն այնտեղ բնակվող ժողովուրդների ազատ ինքնորոշումը։ Բացի այդ տվյալ հռչակագիրը արգելելով պետությունների ուղղակիորեն փլուզմանը տանող գործողությունները, չի արգելում այլ պետության կազմից միակողմանի կարգով դուրս գալու և նոր պետություն հռչակելու գործընթացը[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.