Միրզո Ուլուգբեկի անվան Ուզբեկստանի ազգային համալսարան (ուզբ.՝ Mirzo Ulugʻbek nomidagi Oʻzbekiston Milliy Universiteti), բարձրագույն ուսումնական հաստատություն, հիմնադրվել է 1918 թվականին որպես ժողովրդական համալսարան (բնա-մաթեմատիկական, գյուղատնտեսական, տեխնիկական, սոցիալ-տնտեսական և գրական-փիլիսոփայական ֆակուլտետներ)։
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Ուզբեկստանի ազգային համալսարան ուզբ.՝ Mirzo Ulugʻbek nomidagi Oʻzbekiston Milliy Universiteti | |
---|---|
Տեսակ | հասարակական համալսարան |
Հիմնադրված է | 1918 |
Երկիր | Ուզբեկստան |
Տեղագրություն | Տաշքենդ |
Կայք | nuu.uz |
National University of Uzbekistan Վիքիպահեստում |
1920-ական թվականների վերջին և 1930-ական թվականների սկզբին համալսարանի բաժանմունքների հիման վրա ստեղծվել են Տաշքենդի բժշկական, գյուղատնտեսական, մանկավարժական, ոռոգման և գյուղատնտեսության մեքենայացման ինժեներների ինստիտուտները և մի շարք բարձրագույն տեխնիկական ուսումնական հաստատություններ, որոնք միացվել են (1933) պոլիտեխնիկական ինստիտուտին։ Տաշքենդի համալսարանն ունի մաթեմատիկայի, կիրառական մաթեմատիկայի և մեխանիկայի, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանական-հողային, երկրաբանության, աշխարհագրության, պատմության, իրավաբանական, բանասիրական, էսրևելյան, ժուռնալիստիկայի, ռոմանո-գերմանական բանասիրության, Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի զարգացող երկրների քաղաքացիների համար նախապատրաստական ֆակուլտետներ, երեկոյան, հեռակա և նախապատրաստական բաժիններ, ասպիրանտուրա, 109 ամբիոն, 14 պրոբլեմային լաբորատորիա, հաշվողական կենտրոն, 6 ուսումնական թանգարան, բուսաբանական այգի, հերբարիում, գիտական գրադարան (2,5 միլիոն գիրք)։ Համալսարանին կից գործում են Միջին Ասիայի ԲՈՒՀ-երի հասարակագիտական առարկաների դասախոսների կատարելագործման ինստիտուտներ, մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, ուզբեկերեն լեզվի և գրականության դասախոսների կատարելագործման ֆակուլտետներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 574)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուզբեկստանի ազգային համալսարան» հոդվածին։ |
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.