Վինսենթ վան Գոգի նկար From Wikipedia, the free encyclopedia
Հայր Տանգիի դիմանկարը[1] (ֆր.՝ Le père Tanguy), Վինսենթ վան Գոգի նկարը՝ նկարված 1887 թվականին։ Համարվում է Ժյուլիեն-Ֆրանսուա Տանգին պատկերող երեք նկարներից մեկը։ Այդ երեք նկարները ցուցադրում են Վինսենթ վան Գոգի տեխնիկայի առաջընթացը իր՝ Փարիզ այցելությունից հետո[2]։ Առաջինը նկարված է մռայլ գույներով։ Երկրորդը նմանակում է ճապոնացի նկարիչներից։ Վերջին նկարը միացնում է նկարիչների փարիզյան համայնքից ստացած ճապոնականությունը, իմպրեսիոնիզմը և այլ ազդեցություններ։ Այս կտավը այժմ գտնվում է Փարիզում՝ Ռոդենի թանգարանում։
Տանգի հայրիկի դիմանկարը Le père Tanguy | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Վինսենթ վան Գոգ |
տարի | 1887 |
բարձրություն | 92 |
լայնություն | 75 |
ստեղծման վայր | Փարիզ |
ուղղություն | ճապոնիզմ |
ժանր | դիմապատկեր |
նյութ | յուղաներկ |
գտնվում է | Ռոդենի թանգարան (Փարիզ) |
հավաքածու | Ռոդենի թանգարան (Փարիզ) |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Portrait of Père Tanguy (F363) Վիքիպահեստում |
1886 թվականին նկարիչը մեկնում է Հոլանդիայից։ Վան Գոգը բնակություն է հաստատում իր եղբոր՝ Թեոյի տանը։ Փարիզում երիտասարդ Վինսենթը ենթարկվում է պուանտիլիստների, իմպրեսիոնիստների։ Նրա ընկերների շրջան են մտնում Կամիլ Պիսարոն, Անրի Տուլիզ-Լոտրեկը, Պոլ Գոգենը, Էմիլ Բերնարը, Պոլ Սինյակը, Ջորջ Ցյորան և այլք։ Արվեստագետի վրա ազդեցություն ունեցավ նաև Հոքուսայի և Հիրոսիգեի փորագրությունները։ Երկու տարվա ընթացքում՝ 1886-1888 թվականներին Վինսենթ վան Գոգն աշխատում է Փարիզում, հետևում տարբեր ժանրերի՝ ստեղծելով իր սեփական, անկրկնելի ոճը։
Ժյուլիեն-Ֆրանսուա Տանգին ուներ ոչ մեծ մի խանութ, որտեղ վաճառում էր նկարչական պարագաներ և նկարներ։ Նա առաջիններից մեկն էր, ով վաճառքի հանեց Վան Գոգի նկարներից, բայց նրան այդպես էլ չհաջողվեց նկարչի կենդանության օրոք վաճառել դրանցից և ոչ մեկը։ Հայրիկ Տանգիի ուրախ տրամադրությունը և ոգևորությունը գրավեցին նկարիչներին. շուտով խանութը դարձավ շատ նկարիչների վարպետանոց։ Ժյուլիենի բարության և պատրաստակամության համար նկարիչները նրան «հայրիկ» անվանեցին։ Հայրիկ Տանգին ներկերի գումարի դիմաց նկարիչներից ընդունում էր նրանց կտավները[3]։ Այդ միջոցով նա հիասքանչ հավաքածու էր ձեռք բերել։ Ի տարբերություն ամուսնու՝ Տանգիի կինը պակաս արվեստասեր էր և չէր կիսում ամուսնու շռայլությունները՝ նկարիչներից պահանջելով կանխիկ գումարով վճարումներ։
Վան Գոգը մահացել է 1890 թվականին, իսկ Տանգին՝ չորս տարի անց[4]։ Նրա մահից հետո դուստրը վաճառել է «Տանգի հայրիկի դիմանկարը» Օգյուստ Ռոդենին։ Այսպիսով՝ նկարը, որ գտնվում էր նրա մասնավոր հավաքածուում, այժմ գտնվում է Ռոդենի թանգարանում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.