Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Տալվորիկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խուլփի գավառակում[1]։ Գտնվում էր Մուշ քաղաքից 35 կմ հարավ-արևմուտք՝ Ֆռֆռքար լեռան արևմտյան ստորոտում, Տալվորիկ ձորի արևմտյան եզրին, անմատչելի վայրում։
Գյուղ | |
---|---|
Տալվորիկ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ |
Գավառակ | Խուլփի գավառակ |
Այլ անվանումներ | Դալվորիկ, Եգուտուն, Եղուտուն, Էգուտուն, Թալհորիկ, Տալոր, Տալորի, Տալվորի, Տոլորի |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Հանդիսանում էր Տալվորիկի գավառակի, իսկ հետագայում Տալվորիկ գյուղախմբի կենտրոնը։
Տալվորիկի միջով հոսում էր Սասնո գետի աձակողմյան Տալվորիկի ջուր վտակը։
Ըստ ն. Ադոնցի Տալվորիկի մոտակայքում է գտնվել Քղիմար բերդաքաղաքը։
Բնակիչներն հայտնի էին իրենց աշխատասիրությամբ և քաջությամբ։
1893 թվականին հազարավոր քրդեր հարաձակվում են Տալվորիկի վրա։ Հայերը քրդերի դեմն առնելու համար քանդում են Սատանի կամուրջը։ Կռիվը տևում է մեկ օր։ Սպանվում է 6 հայ և 35 քուրդ[2]։ Գևորգ Չաուշի դերն էական էր Տալվորիկի ինքնապաշտպանություն հարցում։ Քաջ գիտենալով տեղանքը, նա թշնամիների մասին արագորեն տեղեկություններ է հավաքում և նրանց զորքի դեմն առնում։ Դրա վառ օրինակն է Տալվորիկի Սպիտակ Խաժակի կիրճի կռիվն էր, որտեղ Գևորգի ջոկատը կրակի տակ առավ քրդրերին։ Թշնամին երկրորդ օրը համալրվեց և նոր թափով հարձակվեց։ Տալվորիկցիներին քաջալերեց Գևորգի և Տեր-Գաբրիել քահանայի խոսքերը և հայերը կարողացան մարտում հաղթանակ տանել[3]։
1893 թվականի հունիսին Տալվորիկի վրա են ուղարկում Բիթլիսի նահանգապետ Հասան Թահսին փաշայի ղեկավարությամբ մեծաքանակ զորք, որոնք միանալով Սասուն մտած Երզնկայի և Մուշի ոստիկանական զորքերի հետ հարձակվում են Տալվորիկի վրա։ Նրանց հաջողվում է քուրդ Զիլան Շեյխի ղեկավարած 2000-անոց բանակով գրավել Գաբլոր գյուղը, բայց Տալվորիկը շարունակում է դիմադրել։ Թուրքերը մոտ 1000 մարդ էին կորցրել, բայց անըդհատ նոր համալրումներ էին ստանում։ Իսկ թնդանոթներ ստանալուց հետո նրանք սկսեցին ռմբակոծել[4]։ Կանայք, ծերերը և երեխաները գնացին դեպի լեռները, թնդանոթներից հեռու մնալու համար, իսկ նրանցից ծատրեը մնացին տղամարդկանց կողքին։ Տալվորիկցիներին օգնության շտապեցին Շենիկից՝ Գրգոն, Գելիգեզունից՝ Պետոն, իսկ Դժոխք Հրայրն այստեղ հասավ Անդոկից[5]։
Հունիսի 17-ին ժամը 3-ին մի կատաղի պատերազմ է սկսվում։ Մեկ հայի դեմ կռվում էին 40-50 քուրդ։ Քրդերը այրում էին տները, աղջիկներին ու կանանց ցած էին գլորում սարերից, փոքրիկ տղաներին կտոր-կտոր անելով նետում էին գետը։ Այդ օրը իրենց պատիվը փրկելու համարմոտ 100 հայ կանայք և աղջիկներ նետվեցին անդունդը։ Քրդերը մոտ 100 երեխաների սպանեցին։ Կռվում հայերը տվեցին 50 զոհ[5]։
Օգոստոսի 20-ի կեսօրին թշնամին հարձակվեց բոլոր կողմերից։ Գևորգը կարողացավ թշնամու հարձակումը կանխել Սպիտակ Խազակի կիրճում։ Հայերը բոլոր ուղղություններով հակահարձակման անցավ և Թահսին փաշան անակնկալի գալիով իր զորքերին նահանջի հրաման տվեց[6]։
1894 թվականի հուլիսի 15-ին հայդուկները և Տալվորիկի ինը թաղերի ղեկավարները ժողով են կազմակերպում։ Մեծն Մուրադը կոչ է անում «մինչև արյան վերջին կաթիլը պաշտպանել հայրենի լեռնաշխարհն ու ընտանեկան սուրբ օջախը»[7]։ Հաջորդ օրը թուրքերը Բաղեշից 16 քարտաշ է ուղարկում Սատանի կամուրջը վերանորոգելու համար։ Գևորգ Չաուշը հարձակվում է քարտաշների և նրանց կեսին կոտորում։ Մյուսները փախուստի են դիմում[8]։
1894 թվականի օգոստոսի 3-ին թուրքերը միաժամանակ հարձակվեցին Տալվորիկի, Իշխանձորի, Անդոկի և Աղբիի վրա[9]։
Օգոստոսի 27-ին թուրքերը լցվեցին Տալվորիկ։ Հայերը հակահարված տվեցին և հետ շպրտեցին թշնամուն, բայց այլևս թշնամուն դիմագրավել չէին կարող, քանի որ Անդկոը գրավված էր։ Հայերը երեկոյան Տալվորիկից հեռացան[10]։
1894-1895 թվականների կռիվների ժամանակ թուրքերը սպանել են ավելի քան 600 կին և կողոպտել ու հրկիզել են 400 տուն։
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, հողագործություն և արհեստներն էին։ Մշակում էին գարի, գլգըլ, ցորեն, կորեկ, ծխախոտ և հատապտուղներ։
Տալվորիկն ուներ Ս. Սարգիս անունով կամարակապ եկեղեցի։ Գյուղի մոտակայքում կար հին և ավերված բերդ։
Ս. Սարգիս եկեղեցուն կից գործում էր նախակրթական վարժարան։ XX դարասկզբին այնտեղ ուսանում էր 21 սան[11]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.