Վրույր Գալստյան

հայ նկարիչ From Wikipedia, the free encyclopedia

Վրույր Գալստյան

Վրույր Եզեկիելի Գալստյան (մարտի 3, 1924(1924-03-03)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - հուլիսի 10, 1996(1996-07-10), Երևան, Հայաստան), հայ գեղանկարիչ։

Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալստյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր Վրույր Գալստյան, Ծնվել է ...
Փակել

Կենսագրություն

Վրույր Գալստյանը ծնվել է 1924 թվականին Երևանում։

Վրույր Գալստյանի աշխատանքները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[5], Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում, Մոսկվայի Արևելքի երկրների արվեստի թանգարանում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում և մի շարք մասնավոր հավաքածուներում։ Նկարչի աշխատանքները ցուցադրվել են նաև Լոնդոնի «Sotheby's» աճուրդի տանը։

Ստեղծագործական գործունեություն

Վրույր Գալստյանը ստեղծել է գեղանկարչական հյութեղ մակերեսով աչքի ընկնող դիմանկարներ, բնանկարներ, պարզ երկրաչափական ձևերով արտահայտված նատյուրմորտներ, կոմպոզիցիաներ։ Վրույր Գալստյանի արվեստի մեջ մեծ դեր են խաղացել Մարտիրոս Սարյանը և Երվանդ Քոչարը։

Դիմանկարներ՝

  • «Ինքնադիմանկար», 1963
  • «Դոն Կիխոտ», 1963
  • «Ֆելիքս Գյուլանյան», 1963
  • «Եղիշե Չարենց», 1964
  • «Սայաթ-Նովա», 1964
  • «Հայուհի», 1964
  • «Առնո Բաբաջանյան», 1968
  • «Սերո Խանզադյան», 1974
  • «Վահրամ Փափազյան», 1978
  • «Հենրիկ Իգիթյան», 1979
  • «Պ. Հայթայան», 1979
  • «Երվանդ Քոչար», 1981
  • «Ավետիք Իսահակյանի», 1984
  • «Վլադիմիր Մսրյան», 1986
  • «Վահան Տերյան», 1987
  • «Ուիլյամ Սարոյան», 1987
  • «Մտորումներ» նկարաշար, 1973-1974
  • «Բնանկար», 1964
  • «Նատյուրմորտ», 1985

Ցուցահանդեսներ

  • 1983 թ.՝ առաջին անհատական ցուցահանդեսը Հայաստանի նկարիչների միությունում
  • 2004 թ.՝ երկրորդ անհատական ցուցահանդես նկարչի 80 ամյակի կապակցությամբ

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.