Վոն (Օնտարիո)

From Wikipedia, the free encyclopedia

Վոն (Օնտարիո)map

Վոն (անգլ.՝ Vaughan), քաղաք Կանադայի Օնտարիո նահանգում։ Մտնում է Յորք մունիցիպալիտետի կազմի մեջ։ Բնակչությունը՝ 300 557 մարդ (2011 թ․-ի հունիսի 30-ի մարդահամարի արդյունքներով)[1]։

Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Քաղաք
Վոն
անգլ.՝ City of Vaughan
Դրոշ
Thumb

Thumb
Երկիր Կանադա
ՄունիցիպալիտետՅորք
ՆահանգՕնտարիո
ՀամայնքՅորք
ՔաղաքապետՄաուրիցիո Բևիլակուա
Հիմնադրված է1792 թ.
Տվյալ կարգավիճակում1991 թվականից
Մակերես273,56 կմ²
ԲԾՄ180 մ
Բնակչություն306 233 մարդ (2016)
Խտություն1098,6 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC-5, ամառը UTC-4
Հեռախոսային կոդ905, 289
Պաշտոնական կայքvaughan.ca (անգլ.)
Thumb
Վոն (Օնտարիո) (Կանադա)
Փակել

Աշխարհագրություն

Վոն քաղաքը գտնվում է Օնտարիո նահանգի հարավային հատվածում, նույնանուն՝ Օնտարիո լճի մերձակայքում։ Ամենամոտ քաղաքներն են Տորոնտոն, Մարկեմը և Ռիչմոնդ Հիլլը։

Պատմություն

Մինչև եվրոպացիների հայտնվելը ներկայիս Վոնի տարածքում բնակվում էին հնդկացիական հուրոնները։ 16-րդ դարում այստեղ ապրում էին մոտ 2000 հուրոններ[2]։ 1970 թ․-ին քաղաքի մերձակայքում հայտնաբերվել են այն ժամանակաշրջանին վերաբերող ոսկրատներ, երբ այստեղ բնակվում էին հնդկացիները[3]։

Այս տեղանք այցելող առաջին եվրոպեացին եղել է ֆրանսիացի ճանապարհորդ Էտեն Բրյուլեն։ 1615 թ․-ին նա շրջում էր Հուրոնների գոտով։ Սակայն տարածքը սպիտակամորթներով (եվրոպացիներ) բնակեցվեց միայն 1972 թ․-ին Հյուսիսային Կանդայի լեյտենանտ-նահանգապետ Ջոն Սիմքոյի հրամանով[4]։ Քաղաքի անունը դրվել է ի պատիվ Բենջամին Վոնի։ Նա հայտնի է այն բանով, որ 1783 թ․-ին մասնակցել է Փարիզյան հաշտության պայմանագրին (Ամերիկայի և Մեծ Բրիտանիայի միև ընթացող պատերազմ)՝ ներկայացնելով Մեծ Բրիտանիան։

19-րդ դարում քաղաքը աստիճանաբար աճեց․ եթե 1800 թ․-ին այստեղ ապրում էր ընդամենը 54 մարդ ապա 1840 թ․-ին քաղաքի բնակչության թիվը արդեն հասնում էր 4300-ի։ Այստեղ եկած վերաբնակիչների մեջ կային և՛ անգլիացիներ, և՛ ֆրանսիացիներ, և՛ գերմանացիներ։ 1850 թ․-ին Վոնը ստացավ թաունշիփի (Township) կարգավիճակ։ Նույն թվականին էլ գցվեց Վոնը Տորոնտոյին միացնող ճանապարհը[5]։

Ընդհուպ մինչև 20-րդ դարի կեսերը Վոնի բնակչության թիվը նվազեց (1940 թ․-ին այստեղ ապրում էին 4873 մարդ), սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Նոր Աշխարհում ներգաղթը աճեց, և համապատասխանաբար սկսեց աճել նաև քաղաքի բնակչությունը՝ 1960 թ․-ին հասնելով 15 957 մարդու։ Ներգաղթյալների մեջ մեծ թիվ են կազմում իտալացիները, հրեաները և Արևմտյան Եվրոպայի գաղթականները։

1991 թ․-ին Վոնը ստացավ քաղաքի կարգավիճակ (անգլ.՝ city)[6]։

2009 թ․-ին տորնադոյից քաղաքը ծանր վնասներ կրեց, կործանվեցին մոտ 200 տներ[7][8]։ Զոհեր չեն եղել։

Տեղական իշխանություն

Քաղաքի գլուխ կանգնած է քաղաքապետը։ Այժմ այդ պաշտոնը զբաղեցնում է Կանադայի լիբերալական կուսակցության անդամ Մաուրիցիո Բևիլակուան (ընտրված 2010 թ․-ի հոկտեմբերի 25-ին)[9]։ Քաղաքապետը գլխավորում է քաղաքային խորհուրդը, որի կազմված է 8 հոգուց[10]։

Չեզոք տարածքներ

Վոնի սահմաններում կա 5 չմիավորված տարածք․ Վուդբրիջ, Մեյփլ, Թորնհիլ, Քոնքորդ, Քլեինբուրգ։

Առողջապահություն

Thumb
Բժշկական առևտրի կենտրոն

Ամբողջ պատմության ընթացքում Վոնում չի գործել հիվանդանոց և տեղի բնակիչները ու հարակից բնակավայրերի բնակիչները ստիպված էին օգտվել Համբեր գետի հիվանդանոցից, որ գտնվում էր հարավային Տորոնտոյում, կամ էլ Նորթ-Յորքի արևելքում գտնվող North York General Hospital հիվանդանոցից։ Այժմ (2019թ.) կառուցվում է հիվանդանոց, որն ըստ պլանավորածի հիվանդների համար իր դռները կբացի 2020թ.ին։

Տնտեսություն

Քաղաքում գրանցված են բիզնեսի ոլորտում աշխատող 9000 իրավաբանական անձ։ Բոլորը միասին վերցված այդտեղ աշխատում է 160 հազար մարդ`Վոնի բնակչության կեսից ավելին[11]։ 2001-2006 թթ. հաշվեգրումների արդյունքների համաձայն քաղաքում մասնավոր բիզնեսի 25 000 աշխատավայր կա (22,2 % աճ)։ Քաղաքում աշխատող ամենախոշոր ընկերություններն են[11]։

  • Bausch & Lomb Canada
  • Cara Operations
  • Jones New York/Jones Apparel
  • MDS Analytical Technologies
  • Miele Canada
  • Royal Group Technologies
  • Sanyo Canada
  • Toromont Industries
  • Concord Confections
  • Adidas Solomon Canada

Առավել զարգացած արդյունաբերական բնագավառներից մեկը Վոնում շինարարությունն է։ 2010 թ.-ին գումարային շրջանառությունը կազմել է 1,406 մլրդ դոլար[12]։

Քույր քաղաքներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.