Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
«Վոյաջեր-1» (անգլ.՝ Voyager-1), գործող ավտոմատ միջմոլորակային կայան, արձակվել է ՆԱՍԱ-ի կողմից 1977 թվականի սեպտեմբերի 5-ին «Վոյաջեր ծրագրի» շրջանակներում։ Ծրագիրը ուղղված էր Արեգակնային համակարգի հսկա մոլորակների հետազոտություններին։ Իրականացրել է Յուպիտեր և Սատուրն մոլորակների հետազոտությունները անցումային ուղեծրից։
Այժմ կայանը գտնվում է աշխատանքային վիճակում, շարունակում է թռիչքը և իրականացնում է հավելյալ առաքելություն՝ Արեգակնային համակարգի սահմանների ճշգրտումը, ներառյալ Կոյպերի գոտին։
«Վոյաջեր-1» ԱՄԿ-ն այս պահին Երկրից ամենահեռու գտնվող և ամենաարագ շարժվող, մարդու կողմից ստեղծված, մարմինն է։ 2013 թվականի հոկտեմբերի 16-ի դրությամբ այն գտնվում էր 125,740 ա. մ. (18,810 միլիարդ կմ) հեռավորության վրա Արեգակից[1][2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.