From Wikipedia, the free encyclopedia
Վլադիսլավ Ռաչկևիչ (լեհ.՝ Władysław Raczkiewicz, հունվարի 28, 1885[1][2], Քութայիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հունիսի 6, 1947[2][3], Ruthin, Դենբիշիր, Ուելս, Միացյալ Թագավորություն), լեհ քաղաքական, հասարակական և ռազմական գործիչ։
Վլադիսլավ Ռաչկևիչ | |
Կուսակցություն՝ | Կառավարության հետ համագործակցության ոչ քաղաքական խմբավորում |
---|---|
Կրթություն՝ | Դորպատի կայսերական համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, իրավաբան և փաստաբան |
Ծննդյան օր | հունվարի 28, 1885[1][2] |
Ծննդավայր | Քութայիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Վախճանի օր | հունիսի 6, 1947[2][3] (62 տարեկան) |
Վախճանի վայր | Ruthin, Դենբիշիր, Ուելս, Միացյալ Թագավորություն |
Թաղված | Նոթթինգեմշիր |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Լեհաստան և Միացյալ Թագավորություն |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Առաջին համաշխարհային և խորհրդային-լեհական պատերազմների մասնակից, չորս կառավարություններին կից ներքին գործերի նախարար (1921, 1925-1926 և 1935-1936), սենատոր և Սեյմի մասնակից (1930-1935), Լեհաստանի նախագահը 1939-1947 թվականներին։
Ծնվել է 1885 թվականի հունվարի 28-ին Ռուսական կայսրության Քութայիս քաղաքում։ Հայրը դատավոր է եղել։
Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում ուսանելու ընթացքում անդամագրվել է լեհական ազգայնական երիտասարդական կազմակերպությանը։ Ավարտել է Դերփթի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, որից հետո աշխատել է Մինսկում որպես իրավաբան։
Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո Ռուսաստանից փախել է Ավստրիո-Հունգարիա, որտեղ միացել է Յ. Պիլսուդյան գլխավորած Լեհական ազգայնական շարժմանը։ Լեհական լեգիոնների կազմում մասնակցել է ռուսական զորքերի հետ մարտերին։
1917 թվականի հուլիսին ձերբակալվել և բանտ է նետվել։ 1918 թվականին ազատ է արձակվել և Պիլսուդսկու կողմից ներգրավվել Անկախ Լեհաստանի ստեղծման գործում։ 1921-1930 թվականներին եղել է Ներքին գործերի նախարար, 1930 թվականին՝ սենատոր, 1930 թվականի դեկտեմբերի 9-ին՝ Սենատի մարշալ (նախագահ)։
1935 թվականի հուլիսի 10-ից՝ ներքին գործերի նախարար։ Լեհաստանի պարտությունից հետո՝ 1939 թվականի սեպտեմբերին, փախել է Փարիզ, որտեղ ընտրվել է Լեհաստանի նախագահ։
Մահացել է 1947 թվականի հունիսի 6-ին Մեծ Բրիտանիայում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.