ՎիքիԼիքս (անգլ.՝ WikiLeaks՝ «ՎիքիԱրտահոսքեր»), պետական և մասնավոր գաղտնի փաստաթղթեր գաղտնազերծող միջազգային կազմակերպություն։ ՎիքիԼիքսի կայքը, որը ստեղծվել է 2006-ին և կառավարվում է «Դը Սանշայն Փրես» ընկերության կողմից, այդ փաստաթղթերը ձեռք է բերում անանուն աղբյուրներից համացանցային արտահոսքի միջոցով։ Մեկնարկից հետո մեկ տարվա ընթացքում Վիքիլիքսի կայքը հրապարակել է ավելի քան 1.2 միլիոն փաստաթուղթ[1]։

Արագ փաստեր ՎիքիԼիքս, www.wikileaks.ch ...
ՎիքիԼիքս
Изображение логотипа
www.wikileaks.ch
ՏեսակՄիջազգային կազմակերպություն և whistleblower platform?
Երկիր Ավստրալիա
Գրանցումկամավոր
Լեզուանգլերեն
ՍեփականատերԴը Սանշայն Փրես (The Sunshine Press)
ՀեղինակՋուլիան Ասանժ
Բացվածհոկտեմբերի 4, 2006
 WikiLeaks Վիքիպահեստում
Փակել

2010-ի գաղտնազերծումներ

2010-ի ապրիլին ՎիքիԼիքսը համացանցում տարածել է «Collateral murder» անվամբ տեսանյութ, որտեղ տեսահանված է 2007 թ. հուլիսի 12-ին Բաղդադում ԱՄՆ օդային ուժերի կողմից քաղաքացիական անձանց գնդակոծման մի դեպք։ Նույն տարվա հուլիսին գաղտնազերծել է Աֆղանստանի պատերազմի վերաբերյալ 76.900 բանաքաղված փաստաթղթեր։ Խոշոր լրատվական կազմակերպությունների համակարգմամբ, հոկտեմբերին հրապարակել է «Իրաքյան պատերազմի գրանցամատյան» անվամբ շուրջ 400.000 փաստաթղթերի մի փաթեթ։

2010 թվականի նոյեմբերի 28-ին ՎիքիԼիքսն իր պաշտոնական կայքում համայն աշխարհին հասանելի է դարձրել 251.287 ԱՄՆ կառավարական հեռագրեր[2]։ Կայքը նաև փաստաթղթերը անանուն կերպով մատուցել է «Էլ Պաիս», «Լո Մոնդ», «Դեր Շպիգել», «Դը Գարդիան» և «Նյու Յորք Թայմս» թերթերին, որոնք նաև դրանց մի մասը հասանելի են դարձրել ընթերցողներին[3]։

Նոյեմբերի 28-ի արտահոսքեր

Հեռագրերը փոխանցվում են Համացանցային Կանխագրի Գաղտնի Երթուղղիչ Ցանցով (Secret Internet Protocol Router Network) կամ կրճատ կերպով՝ ՍԻՐՓՆետով (SIPRNet)։ ՍԻՐՓՆետը ԱՄՆ-ի զինվորական աշխարհատարած համացանցային համակարգն է, որը առանձանում է սովորական քաղաքացիական համացանցից և վարվում է ԱՄՆ-ի պաշտպանական նախարարության կողմից Վաշինգտոնում[4]։

Տես նաև

Աղբյուրներ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.