From Wikipedia, the free encyclopedia
Վիվիան Բլեյն (անգլ.՝ Vivian Blaine, նոյեմբերի 21, 1921[1][2][3], Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ - դեկտեմբերի 9, 1995[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և երգչուհի։
Վիվիան Բլեյն | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 21, 1921[1][2][3] |
Ծննդավայր | Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Մահացել է | դեկտեմբերի 9, 1995[1][2] (74 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Գերեզման | Քենսիկո[4] |
Կրթություն | Malcolm X Shabazz High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և երգչուհի |
Ամուսին(ներ) | Milton Rackmil? |
Ծնվել է Նյու Ջերսի նահանգի Նյու-Արկ բնակավայրում, ապահովագրական գործակալի ընտանիքում։ Դերասանական կարիերան սկսել է 1934 թվականին՝ թատերական ներկայացումներում։ 1937 թվականից սկսած երկրում, որպես երգչուհի պարային խմբերի հետ հյուրախաղերով հանդես է գալիս, ներկայանալով գիշերային ակումբներում։ 1942 թվականին Բլեյնը «20th Century Foxի» հետ կնքում է պայմանագիր, որից հետո գնում է Հոլիվուդ, մի քանի տարի անց առաջին անգամ ամուսանանում է։
1940- ական թվականներին դերասանուհին հայտնվում է կինոֆիլմերում՝ մարմնավորելով երկրորդական դերեր։ Ավելի վառ և հիշարժան է նրա մասնակցությամբ նկարահանված «Երիտասարդներն ու տիկնիկները» ֆիլմը։ Վերջին տարիներին Բլեյնը շարունակել է խաղալ թատերական բեմում, նկարահանվել է կինոյում և հեռուստատեսությամբ։ 1970- ական թվականներից սկսած դերասանուհին հաճախ հանդես էր գալիս ՄԻԱՎի դեմ ուղղված բազմաբնույթ միջոցառումներում և նախագծերում։ Վիվիան Բլեյնը մահացել է 1995 թվականին, 74 տարեկան հասակում, սրտի անբավարարությունից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.