Remove ads

Վինչենցո Ձապալա (իտալ.՝ Vincenzo Zappalà, 1945, Սավոնա, Լիգուրիա, Իտալիա), իտալացի աստղագետ և աստերոիդների հայտնաբերողը, ով աշխատում է Թուրինի աստղադիտարանում։ 1978 թվականի օգոստոսին և 1984 թվականի ապրիլին նա հայտնաբերել է ընդհանուր առմամբ 9 աստերոիդ, որոնցից երեքը հայտնաբերել է ինքնուրույն[2]։

Արագ փաստեր Վինչենցո Ձապալա, Ծնվել է ...
Վինչենցո Ձապալա
Ծնվել է1945
Սավոնա, Լիգուրիա, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Թուրինի աստղադիտարան
Գործունեության ոլորտաստղագիտություն[1] և աստղաֆիզիկա[1]
Տիրապետում է լեզուներինիտալերեն[1] և անգլերեն[1]
Փակել
Մանրամասն տեղեկատվություն Բացահայտված աստերոիդներ ...
Բացահայտված աստերոիդներ
4478 Blanco [1]ապրիլի 23 1984
(5802) 1984 HL1 [1]ապրիլի 27 1984
(6289) 1984 HP1 [1]ապրիլի 28 1984
7459 Gilbertofrancoապրիլի 28 1984
9009 Tirsoապրիլի 23 1984
9010 Candeloապրիլի 27 1984
(10038) 1984 HO1 [1]ապրիլի 28 1984
(11476) 1984 HH1 [1][[ապրիլի [23]] 1984
(17357) 1978 QH3 [2]օգոստոսի23 1978
  1. [1] Վալտեր Ֆերրերիի հետ համատեղ
  2. [2] совместно с Ջովանի դե Սանկտիսի հետ յամատեղ
Փակել

Վինչենցո Ձապալան իր գիտական կարիերան հիմնականում նվիրել է Արեգակնային համակարգի փոքր մարմինների ուսումնասիրությանը, ինչպիսիք են գիսաստղերը և աստերոիդները։ Այս թեմայով նա հրապարակել է ավելի քան 250 հոդված տարբեր գիտական ամսագրերում։ Նրա աստերոիդների ընտանիքների ուսումնասիրությունների արդյունքները մեծ համբավ և ճանաչում են ստացել գիտական շրջանակներում։ Աստերոիդների նմանատիպ խմբերի որոնման համար նրա մշակած մեթոդը հնարավորություն է տվել հուսալիորեն բացահայտել աստերոիդների նոր ընտանիքներ։

Տարիների ընթացքում Վինչենցո Ձապալան մասնակցել է տարբեր միջազգային կոնգրեսների և եղել գիտական խորհուրդների անդամ, ինչպես նաև ղեկավարել է դրանցից մի քանիսը։ Նա նաև մասնակցել է միջազգային գիտաժողովների Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում և Ռուսաստանում։ 1997-2000 թվականներին նա գլխավորել է Միջազգային աստղագիտական միության թիվ 15 հանձնաժողովը, որի անդամ է 1975 թվականից։ Նա տիեզերական Գայա (իտալ.՝ Gaia) աստղադիտակի ստեղծման վրա աշխատող գիտնականների խմբի ղեկավարներից է։

Վինչենցո Ձապալան նաև իտալական աստղագիտական ամենամեծ ինտերնետային astronomia.com պորտալի հիմնադիրներից է։ Այս կայքը նույնիսկ հիշատակվել է ազգային լրատվական թողարկումներում՝ կապված հրե գնդակի տեսանելիության հետ։ Պորտալը հրապարակում է ամեն օր գիտական հոդվածներ ժամանակակից խոշոր աստղագետների կողմից, պարունակում է երկնքի քարտեզներ յուրաքանչյուր ամսվա համար, աստղագիտական տերմինների բառարան, ինչպես նաև թույլ է տալիս հարցազրույցներ անցկացնել և աստղագիտական թեմաներով համագումարներ և քննարկումներ կազմակերպել։

Վինչենցո Ձապալայի պատվին աստերոիդներից մեկը անվանվել է (2813) Ձապալա[3]։

Remove ads

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.

Remove ads