Վինդալու
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Վինդալու, պորտուգալացի նավաստիների կողմից Գոա բերված հայտնի հնդկական կերակրատեսակ։
Վինդալուի բաղադրիչները | |
Ենթատեսակ | Indian curry? |
Առաջացման երկիր | Հնդկաստան |
Vindalho Վիքիպահեստում |
Վինդալու անունն առաջացել է պորտուգալերեն vinho de alho (սխտորի գինի) անվանումից։ Կերակրատեսակի պատմությունը սերտորեն կապված է Գոա հնդկական նահանգի հետ, ուր ճամփորդում էին պորտուգալացի նավաստիները։ Այս եղանակով սխտորի հետ շոգեխաշված և քացախի մեջ ավանդական եղանակով թթվեցված խոզի միսը (Պորտուգալիայում տարածված է հենց գինու քացախը) հայտնվել է Հնդկաստանում, որտեղ նրան ավելացվել են հնդկական շատ ավանդական համեմունքներ (օրինակ՝ կումին, դարչին, մանանեխի սերմեր, կայենական պղպեղ և թամարինդի պտուղներ), սակայն այն պահպանել է պորտուգալական խոհանոցի որոշ գծեր (գինու կամ խնձորի քացախ, տապակած սոխ կամ սխտոր)
Ավանդական բաղադրատոմսը ենթադրում է հետևյալ բաղադրիչների առկայությունը՝ խոզի միս, քացախ և սխտոր, կծու համեմունքների խառնուրդ (գարամ մասալա և կարի), սակայն գոյություն ունեն շատ տարբերակներ՝ սկսած խոզի մսի փոխարինումը մեկ այլ մսով, ավարտած՝ թեթև, ոչ կծու բուսական վինդալուի տարատեսակներով։
Կերակրատեսակը լայնորեն հայտնի է դարձել Մեծ Բրիտանիայում, որտեղ այն՝ որպես օրենք, համարվում է կարիներից ամենակծուն, ինչը հակասում է Գոայի խոհանոցի վաղեմի ավանդույթներին, որտեղ այն հնդկական այլ խոհանոցների համեմատությամբ ավելի քիչ է կծու։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.