Վիգան
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Վիգան (անգլ.՝ City of Vigan, իսպ.՝ La Ciudad de Vigan, Ciudad Fernandina de Vigan, թագ․՝ Lungsod ng Vigan), Ֆիլիպինների Հարավային Իլոկոս նահանգի վարչական կենտրոնը։ Քաղաքը ընդգրկում է 11 կմ² տարածք։ Բնակչությունը 53,879 մարդ է (2015)[2]։ Բնակչության խտությունը կազմում է 4,295 մարդ/կմ²։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Վիգան | |||
անգլ.՝ City of Vigan | |||
| |||
Երկիր | Ֆիլիպիններ | ||
Համայնք | Ilocos Sur? | ||
Հիմնադրված է | 1572 թ. | ||
Մակերես | 25,12 կմ² | ||
ԲԾՄ | 69 մետր | ||
Բնակչություն | ▲53 935 մարդ (մայիսի 1, 2020)[1] | ||
Ժամային գոտի | UTC+8 | ||
Հեռախոսային կոդ | 77 | ||
Փոստային դասիչ | 2700 | ||
Պաշտոնական կայք | vigancity.gov.ph | ||
| |||
Քաղաքը գտնվում է Լուսոն կղզու արևմտյան ափին և ուղղված է դեպի Հարավչինական ծովը։ Կառուցվել է տարբեր ոճերով, ճարտարապետության մեջ համակցված են ինչպես իսպանական, այնպես էլ արևելյան տարրեր։
Վիգանը գտնվում է մի կղզու վրա, որը ցամաքի հիմնական զանգվածից առանձնացված է երեք գետերով՝ Աբրա, Մեստիսո և Գովանտես։ Դեռ իսպանացիների գալուց առաջ, այս տարածքի բնակչությունը առևտուր է արել չինացի վաճառականների հետ։ Ասիայի երկրներից տարբեր ապրանքներ են բերվել այստեղ՝ լեռնային շրջանների ժողովուրդների կողմից արդյունահանվող ոսկու, մոմի և այլ ապրանքների հետ փոխանակելու համար։ Գեներալ-նահանգապետ Գվիդո դե Լավեսարիսի՝ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II-ին ուղղված երկու նամակներում ասվում է.
Լավ կլինի ուղարկել կապիտան Խուան դը Սալսեդոյին 70 կամ 80 զինվորի հետ միասին՝ ուսումնասիրելու իլոկանների հողերը Բիգան կոչվող գետի ափերին։
Իսպանացիներն այստեղ են ժամանել 1572 թվականին[3]։ Խուան դը Սալկեդոն հիմնադրել է քաղաքը, որը կոչվել է Վիլյա Ֆերնանդինա դե Վիգան՝ ի պատիվ Ֆիլիպ II-ի որդու՝ արքայազն Ֆերդինանդի։
Սկզբնապես նահանգը, որի կենտրոնը Վիգանն էր, միավորել է մի քանի ժամանակակից նահանգների տարածքները։ Դրանք են Հարավային և Հյուսիսային Իլոկոս, Լա Յունիոն, Աբրա և Լեռնային գավառի մի մասն։ 1576 թվականին, ավգուստինյան վանականների գալուց հետո, սկսվել է շրջանի քրիստոնեացումը։ Այստեղ տեղակայվել է իսպանական կայազոր` հարևան տարածքները վերահսկելու համար։ Սկզբնապես քաղաքը կոչվել է Վիլյա Ֆերնանդինա, այնուհետև՝ Վիլյա Ֆերնադինա դե Վիգան, և վերջում թողել են միայն վերջին մասը։ 17-րդ դարում Վիգանը եղել է Նոր Սեգովիայի արքեպիսկոպոսության կենտրոնը։
1903 | 1918 | 1939 | 1948 | 1960 | 1970 | 1975 | 1980 | 1990 | 1995 | 2000 | 2007 | 2010 | 2015 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
14945 | 17765 | 20939 | 21067 | 25990 | 30252 | 31971 | 33483 | 38574 | 42067 | 45143 | 47246 | 49747 | 53879 |
Քաղաքն ունի մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններ։ Հյուսիսային Ֆիլիպինների համալսարանը ամենահինն է Հյուսիսային Լուսոնում։ Հյուսիսային Իլոկոսի Սուրբ Պողոսի քոլեջը ամենահին մասնավոր հիմնարար դպրոցն է, որը հիմնադրվել է Վիգանի Սուրբ Պողոսի վանքի քույրերի կողմից։ Վիգանի աստվածաբանական քոլեջը մարզի երկրորդ ամենահին մասնավոր հիմնարար դպրոցն է, որը հիմնադրվել է Աստվածաբանական միության քահանաների կողմից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.