Վեքսլերի մտավոր զարգացման սանդղակ
From Wikipedia, the free encyclopedia
Վեքսլերի մտավոր զարգացման սանդղակ, հոգեախտորոշման մեջ ընդունակությունների գնահատման թեստերից մեկը։ Վեքսլերյան ինտելեկտի սանդղակը իր մեջ պարունակում է վերբալ և ոչ վերբալ ենթաթեստեր։ Վերբալները ուղղված են ինտելեկտի հետևյալ բաղադրիչների բացահայտմանը․
- ընդհանուր տեղեկացվածություն,
- հասկացվածություն,
- ուշադրության բաշխվածություն,
- օպերատիվ հիշողություն,
- համադրելու և հակադրելու կարողություն,
- թվային գործողությունների մատչելիություն,
- դասակարգելու ընդունակություն,
- վերացարկման կարողություն։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |

Ոչ վերբալ ենթաթեստերն ուղղված են հետևյալ ունակությունները հետազոտելուն․
- տեսողական ընկալման յուրահատկություն,
- դիտողականություն,
- կարևորի տարբերակում,
- զգայաշարժողական կոորդինացիա,
- կողմնորոշում իրավիճակում,
- նախաձեռնողականություն։
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.