նկարչուհի From Wikipedia, the free encyclopedia
Վերոնիկա Նիկոլայի Սուկոյան (1957, Մոսկվա, ԽՍՀՄ), հայազգի նկարչուհի։
Վերոնիկա Սուկոյան | |
---|---|
Ծնվել է | 1957 |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարչուհի |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն և Ռուսաստանի նկարիչների միություն |
Հայր | Նիկոլայ Սուկոյան |
Ամուսին | Նիկոլայ Կորոտկով |
Վերոնիկա Սուկոյանը ծնվել է 1957 թվականին Մոսկվայում, ճարտարապետ Նիկոլայ Սուկոյանի ընտանիքում։ 1970-1976 թվականներին սովորել է Մոսկվայի Վ.Ի. Սուրիկովի անվան գեղարվեստի պետական ակադեմիական ինստիտուտի գեղարվեստի դպրոցում, 1976-1983 թվականներին` Մոսկվայի Սուրիկովի անվան գեղարվեստի պետական ակադեմիական ինստիտուտում, պրոֆեսոր Միխայիլ Կուրիլկո-Ռյումինի ղեկավարությամբ գործող թատերական և դեկորատիվ նկարչության արհեստանոցում։ 1983-1991 թվականներին աշխատել է Ռուսաստանի գեղարվեստի ֆոնդի Մոսկվայի քաղաքային ընկերությունում։ Ստեղծագործական գործուղումների է մեկնել Թուրքմենստան, Կարակալպակստան (Ուզբեկստան), Տաջիկստան (Ռոգունի ՀԷԿ), Կրասնոյարսկի երկրամաս, Ռուսաստանի Յարոսլավլի և Տվերի մարզեր։ 1984-1988 թվականներին եղել է Ռուսաստանի նկարիչների միության Մոսկվայի բաժամունքին կից Երիտասարդ նկարիչների և արվեստագետների միության անդամ։ 1988 թվականից եղել է ԽՍՀՄ նկարիչների միության (այժմ ՝ Ռուսաստանի), Մոսկվայի գեղանկարիչների միության անդամ[1]։ 1991-1998 թվականներն աշխատել է Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի Մոսկվայի գեղարվեստի դպրոցում որպես նկարչության, գեղանկարչության և կոմպոզիցիայի ուսուցիչ։ 1994 թվականից եղել է Արվեստի միջազգային հիմնադրամի անդամ, Արվեստների պետական մասնագիտացված ինստիտուտի դասախոս, 2008 թվականի հոկտեմբերից` Մշակութային կենտրոնների հասարակական խորհրդի անդամ[Նշում 1][2]։
Աշխատում է բնանկարի, նատյուրմորտի, դիմանկարի ժանրերում յուղանկարչության տեխնիկայով։ Հիմնական աշխատանքների շարքը նվիրված է հետևյալ թեմաներին`
Ստեղծագործություները գտնվում են պետական արվեստի թանգարաններում` Տուլայում, Կուրսկում, Տվերում (Բեռնովո) և մասնավոր հավաքածուներում։ Վերոնիկա Սուկոյանը հանդիսանում է Խորհրդային մշակույթի ֆոնդի նվիրատուներից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.