Վերին Սոն
From Wikipedia, the free encyclopedia
Վերին Սոն (ֆրանսերեն՝ Haute-Saône), դեպարտամենտ Ֆրանսիայի արևելքում։
- Վերն Սոն դեպարտամենտի կարգային թիվն է՝ 70։
| |||||
Երկիր | Ֆրանսիա | ||||
Կարգավիճակ | Դեպարտեման | ||||
Մտնում է | Ֆրանշ-Կոնտե | ||||
Վարչկենտրոն | Վեզուլ | ||||
Ամենաբարձր կետ | Ballon de Servance? | ||||
Հիմնական լեզու | Ֆրանսերեն | ||||
Բնակչություն (1999) | 229 732 (82րդ տեղ) | ||||
Խտություն | 43 | ||||
Տարածք | 5 360 | ||||
![]() | |||||
Հիմնադրված է | 1789 թ. դեկտեմբերի 22 թ. | ||||
Սահմանակցում է | Յուրա, Կոտ դ’Օր, Վերին Մարն, Վոգեզներ, Բելֆորի տարածք և Դու | ||||
Ժամային գոտի | CET (UTC+1) | ||||
ISO 3166-2 կոդ | FR-70 | ||||
Անվանված է | Սոն | ||||
cg70.fr/conseil-general/fonctionnement/index.html | |||||
Պատմական տեղեկություններ

Վերին Սոն դեպարտամենտը ստեղծվել է 1789 թվականի դեկտեմբերի 22-ին։ Առաջացել է նախկին Ֆրանշ Կոնտե պրովինցիայի տարածքում։ Անվանումն առաջացել է Սոն գետի անվանումից։
Աշխարհագրական տվյալներ

Վերին Սոնին շրջապատող դեպարտամենտներն են՝ արևմուտքից՝ Կոտ դ'Օրը, հյուսիս-արևմուտքից՝ Վերին Մարնը, հյուսիսից՝ Վոգեզներ, արևելքից՝ Բելֆոր տարածքը, հարավից՝ Դուն և հարավից՝ Յուրան։
Դեպարտամենտը կարող է ներկայացվել որպես անցման տարածք Ֆրանսիայի արևելքի մի քանի ավելի ճնշված դեպարտամենտներից դեպի վերջին տասնամյակներում համեմատաբար մեծ տնտեսական աճ ցուցաբերած այսպես կոչված, «Երկնագույն բանանի» գոտու շրջաններ։
Տարածքը 5360 կմ² է։
Վարչատարածքային բաժանում
Դեպարտամենտի կազմի մեջ մտնում են 2 մարզ, 32 կանտոն և 545 կոմունա։
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.