From Wikipedia, the free encyclopedia
Ֆինանսական Վարձակալությունը (անգլերեն՝ leasing, լիզինգ) իրենից ներկայացնում է գույքի ձեռքբերում և վարձակալման պայմանագրով նախատեսված որոշակի վճարի դիմաց, որոշակի պայմաններով և ժամկետով վերջինիս փոխանցում ֆիզիկական կամ իրավաբանական անձանց՝ լիզինգը ստացողի կողմից գույքի գնման իրավունքով։ Վարձակալումը տեսականորեն համարվում է վարկին շատ մոտ ներդրման ձև, քանի որ համապատասխանում է ժամկետայնության, վերադարձելիության և հատուցման սկզբունքներին, սակայն իրավաբանական լիզինգը վարկի տրամադրում չի կարող համարվել։ Կարելի է համարել, որ լիզինգը ապահովված գործարք է, քանի որ վարձատուին թույլ է տալիս փոքրացնել ակտիվային գործառնությունների ռիսկը, պայմանագրի ընթացքում նա շարունակում է մնալ լիզինգի առարկայի սեփականատերը և վարձակալի կողմից պարտավորությունները չկատարելու դեպքում կարող է այն իրացնել։ Ներդրումների ֆինանսավորման այս ձևը գրավիչ է նաև վարձակալի համար, քանի որ այն թույլ է տալիս ազատվել լիզինգի առարկայի միանվագ գնման անհրաժեշտությունից, խուսափել հիմնական միջոցների բարոյական մաշվածության արագացման հետ կապված կորուստներից։ Ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով վարձատուն պայմանավորվում է վարձակալի նշված գույքը սեփականության իրավունքով ձեռք բերել վարձակալի կողմից որոշված վաճառողից և վճարի դիմաց հանձնել վարձակալի ժամանակավոր տիրապետմանը։ Այս դեպքում վարձատուն պատասխանատվություն չի կրում վարձակալության առարկայի և վաճառողի ընտրության համար։ Ֆինանսական վարձակալության առարկա կարող է լինել ցանկացած չսպառվող գույք, ինչպես նաև պայմանագրով կարող է նախատեսվել, որ վարձակալության ժամկետը լրանալուց հետո կամ մինչև դրա լրանալը վարձակալած գույքն անցնում է վարձակալի սեփականությանը՝ նրա կողմից պայմանագրով պայմանավորված ամբողջ գումարը վճարելու պայմանով։
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Լիզինգային կազմակերպությունները առաջացել են 1950-ական թվականներին և մինչ օրս բավականին մեծ տարածում ունեն զարգացած երկրներում։ Հենց ինքը՝ լիզինգը, առաջացել է անգլերեն «lease» բառից, որն էլ հենց նշանակում է վարձակալություն։ Վարձակալական հարաբերությունները մարդկանց մեջ ծագել են դեռևս մ.թ.ա. երկրորդ հազարամյակում՝ հին շումերական պետությունում։ Վարձակալության առարկա են հանդիսացել ոչ միայն գյուղատնտեսական մշակման գործիքները, այլև փյունիկեցիների մոտ վարձով են տրվել նաև նավեր իրենց համապատասխան անձնակազմերի հետ միասին։ Միջնադարում բավական տարածված է եղել զրահների և սաղավարտների վարձակալությունը, իսկ ժամանակակից լիզինգի պատմությունը սկսում է «լիզինգի հայր» Զոլի Ֆրենկից (1940-ականներ)։ Նա ավտոմեքենա վաճառող էր Չիկագոյում և որոշել էր վարձակալությամբ տրամադրել ոչ թե մեկ մեքենա, այլ իր ունեցած ողջ ավտոմոբիլային պարկը։ Դրանից մի քանի տասնամյակ հետո ֆինասական վարձակալությունը չափազանց տարածված էր ամբողջ աշխարհում, իսկ զարգացած երկրներում այն կազմում էր տնտեսության մեջ իրական ներդրումների 30-40%-ը։
Լիզինգը լինում է երկու տեսակ.
Կան նաև լիզինգային գործառնությունների ձևեր.
Հայաստանում լիզինգի տարածմանը ներկայումս զգալիորեն խոչընդոտում է վերջինիս ավելացված արժեքի հարկով հարկումը։ Հայաստանում լիզինգային գործառնությունները թույլ են զարգացած։ Դրա հիմնական պատճառներից մեկը արտադրության միջոցների զարգացած և կազմակերպված շուկայի բացակայությունն է։
Արտասահմանյան գրականության մեջ պնդում են, որ լիզինգի էությունը՝ վարձակալման տարրերի և բանկային վարկի զուգակցումն է։ Առաջին հայացքից թվում է, որ լիզինգը տնտեսական տեսակետից նման է այն վարկին, որը տրվում է սարքավորում գնելու համար։ Եթե լիզինգը դիտարկենք որպես ունեցվածքի հանձնում՝ ժամկետայնության, վերադարձելիության և վճարելիության պայմաններում ժամանակավոր օգտագործման համար, ապա այն կարելի է համարել որպես հիմնական միջոցների գծով ապրանքային վարկ։ Սակայն միջին և փոքր արագ զարգացող ձեռնարկությունների համար լիզինգն ավելի գրավիչ է և էժան, քան ավանդական բանկային վարկը։
Լիզինգային կոմպոնիան՝ դա մասնագիտացված հիմնարկություն է, որն իր սարքավորումները վարձակալության է տրամադրում արտադրական ձեռնարկություններին, իսկ երբեմն էլ՝ ֆիզիկական անձանց։ Նրա գլխավոր խնդիրն է համարվում՝ ձեռք բերել համապատասխան տեխնիկա և այն վարձակալության տալ նախապես համաձայնեցված ժամանակաշրջանի համար և որոշակի վճարով։ Վարձակալման ժամկետի ավարտից հետո ֆիրման վարձակալված նյութական արժեքները վերադարձնում է լիզինգային կոմպոնիային կամ երկարացնում է պայմանագրի ժամկետը կամ մնացորդային արժեքով գնում է այն։
Վարձակալման այս ձևը հնարավորություն է տալիս վերակառուցել արտադրությունը, օգտագործել նոր տեխնիկա և առաջատար տեխնոլոգիա, իսկ ֆիրմայի ծախսերը մնում են ցածր մակարդակի վրա։
Լիզինգային կոմպոնիան ձեռք բերելով նյութական արժեքներ, միաժամանակ լիզինգ ստացողի հետ պայմանագիր է կնքում վարձակալման ժամկետների, վարձավճարի չափի, դրա վճարման ժամկետների, օբյեկտի ապահովագրական պայմանների, վարձակալման ժամկետը լրանալուց հետո ունեցվածքին տնօրինելու հնարավոր տարբերակների վերաբերյալ և այլն։ Կախված վարձակալման ժամկետից լիզինգը կարող է տրամադրվել՝ մի քանի օրով, մի քանի ամսով, մի քանի տարով։ Ըստ միջազգային պրակտիկայի լիզինգի ժամկետները կախված են սարքավորումների ամորտիզացիայի ժամանակաշրջանից։ Սովորաբար լիզինգի ժամկետը փոքր է այդ ժամանակաշրջանից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.