Վարդան Զորիկի Պետրոսյան (մարտի 6, 1966, Կոտայքի մարզ, գյուղ Գառնի), հայ լեզվաբան, հայերենագետ։ ԵՊՀ դասախոս է[2], ԲՈԿ-ի ընդհանուր և համեմատական լեզվաբանություն (Ժ.02.02) մասնագիտական խորհրդի անդամ[3]։
Վարդան Զորիկի Պետրոսյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 6, 1966[1] (58 տարեկան) Գառնի, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | լեզվաբան և հայրենագետ |
Հաստատություն(ներ) | ԵՊՀ |
Պարգևներ | «Շուշիի ազատագրման համար» մեդալ, ԵՊՀ արծաթե մեդալ |
Վարդան Պետրոսյանը ծնվել է 1966 թվականի մարտի 6-ին, Կոտայքի մարզի (նախկին՝ Աբովյանի շրջան) Գառնի գյուղում։ 1983 թվականին գերազանցության վկայականով ավարտել է Գառնիի թիվ 1 միջնակարգ դպրոցը։ 1983-1990 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետում՝ ավարտելով գերազանցության վկայականով։ 1984-1986 թթ. ծառայել է խորհրդային բանակում։ 1990-1993 թթ. սովորել է ԵՊՀ ասպիրանտուրայում։ 1995 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Մխիթար Սեբաստացու լեզվաբանական ժառանգությունը» թեմայով[4]։ 1995 թվականից առ այսօր աշխատում է ԵՊՀ-ում։ 2008-ին շնորհվել է դոցենտի կոչում։ 2013 թվականից ԵՊՀ ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչն է։ 2015 թվականից ԲՈԿ-ի ընդհանուր և համեմատական լեզվաբանություն (Ժ.02.02) մասնագիտական խորհրդի անդամ է[3]։ Մի շարք գիտական հանդեսների խմբագրական խորհուրդների անդամ է։ Հրապարակել է «Մխիթար Սեբաստացու լեզվաբանական հայացքները» (2008)[5], «Ընդհանուր և հայ լեզվաբանության հարցեր» (2015)[6], «Խոստովանություն» (բանաստեղծություններ) (2016) գրքերը։ Նրա նախաձեռնությամբ և առաջաբանով լույս են տեսել ակադ. Գ. Բ. Ջահուկյանի «Լեզվաբանության պատմություն» մեծարժեք ուսումնասիրությունը (2015 թ., 2-րդ հրատ.), առաջաբանով, խմբագրությամբ և ծանոթագրություններով՝ 20-րդ դարասկզբի ազգային-ազատագրական պայքարի նշանավոր գործիչ խմբապետ Մարտիրոս Աբրահամյանի (Բաշգառնեցի Մարտիրոս) «Իմ հիշելի հուշերը» գիրքը (2016)[7][8][9]։ Հեղինակ է 40-ից ավելի լեզվաբանական հոդվածների[2]։ 2014 թվականին պարգևատրվել է ԵՊՀ արծաթե մեդալով։ Որպես խմբագրական հանձնախմբի անդամ և խմբագիր՝ մասնակցել է Լևոն Շանթի 150-ամյակին նվիրված «Լևոն Շանթ. մարդը և գործը» ժողովածուի կազմությանը (2019)[10]։
1990 թվականից ՀՅԴ անդամ է։ 1996-1998 և 2002-2004 թթ. ընտրվել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ։ 1992 թվականին մասնակցել է Շուշիի ազատագրմանը, որի համար 1994 թվականին ԼՂՀ ԳԽ որոշումով պարգևատրվել է «Շուշիի ազատագրման համար» մեդալով։ 1990-1999 թթ. աշխատակցել է «Ուրբաթ», «Ազատամարտ», «Երկիր» թերթերին՝ որպես քաղաքական բաժնի խմբագիր։ Հեղինակ է շուրջ հարյուր հիսուն հրապարակախոսական, քաղաքական, պատմագիտական և գրականագիտական հրապարակումների։
Ամուսնացած է, ունի երկու զավակ՝ Ռուբինա Պետրոսյան և Զորի Պետրոսյան։ Կինը՝ Դոնարա Վանիկի Հովհաննիսյան։
- Լեզվաբանության հիմունքներ
- Ընդհանուր լեզվաբանություն
- Հնդեվրոպական լեզուների համեմատական քերականություն
- Հնչույթաբանական ուսմունքների պատմություն
- Ընդհանուր լեզվաբանություն
- Համեմատական քերականություն
- Կառուցվածքային լեզվաբանություն
- Իմաստաբանություն
- Մխիթար Սեբաստացու լեզվաբանական հայացքները, Եր., 2008, 206 էջ[5]
- Ընդհանուր և հայ լեզվաբանության հարցեր, Եր., «Փրինթինֆո», 2015, 348 էջ[6]
- Խոստովանություն, Եր., «Էդիթ պրինտ», 2016, 102 էջ[11]
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.